![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/Magnesite.jpg/640px-Magnesite.jpg&w=640&q=50)
Մագնեզիտ
From Wikipedia, the free encyclopedia
Մագնեզիտ (Թեսալիայի (Հունաստան) Մագնեսիա մարզի անունով), միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ MgCO։ Պարունակում է 47,82% MgO և 52,18% C02։ Որպես իզոմորֆ խառնուրդներ մասնակցում են Fe, սակավ՝ Μn և Ca։ թյուր եղագիտական համակարգը տրիկոնային է։ Հանդիպում է ռոմբոէդրային, հազվադեպ՝ պրիզմաձև բյուրեղների տեսքով։ Գույնը՝ անգույն, սպիտակ, գորշ, դեղին, շագանակագույն։ Կարծրությունը՝ 3,5-4,5, խտությունը՝ 3000 կգքմ3։ Ունի հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և սակավ՝ նստվածքային ծագում։ Հանքավայրերը հայտնի են Ռուսաստանում (Ուրալ, Սիբիր), Չինաստանում, Բրազիլիայում և այլուր։ Կիրառվում է մետալուրգիայում (որպես հրակայուն նյութ), շինարարության (մագնեզիտային ցեմենտ), ռետինի, թղթի արդյունաբերության մեջ, ինչպես նաև Mg-ի ստացման համար։
Արագ փաստեր Մագնեզիտ, Ընդհանուր ...
Մագնեզիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | MgCO₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.AB.05[1] |
Դանա դասակարգում | 14.1.1.2 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | կալցիտային խումբ[2] և magnesium carbonate? |
Փակել