Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն, հին թատրոն, որը գտնվում է Մագնիտոգորսկում։ Թատրոնի պատմությունը հասնում է մինչև քաղաքի պատմության ամենասկզբնական հատվածը, երբ 1932 թվականին Մագնիտոգորսկի երիտասարդական թատրոնը հիմնվեց ագիտոգորսկի բրիգադի հիման վրա։ Փոքր թատրոնի օգնությամբ հրավիրված տաղանդաշատ երիտասարների օգնությամբ, արդեն 1933 թվականին բեմականացվեց առաջին խաղը՝ «Ուրախության փողոցը», իսկ ահա սեպտեմբերին՝ «Աշխարհի բանակը» բեմականացումները։
Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն Магнитогорский драматический театр имени А. С. Пушкина | |
---|---|
Տեսակ | թատրոն |
տնօրեն | Մարիա Պետրովա |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | , Ռուսաստան, Մագնիտոգորսկ Մագնիտոգորսկ |
Հիմնադրման ամսաթիվ | 1935 |
Անվանված է | Ալեքսանդր Պուշկին |
Գեղարվեստական ղեկավար | Ալեքսեյ Ոտյակով |
Գլխավոր ռեժիսոր | Մակսիմ Կալսին |
Կայք | Պաշտոնական կայք |
1935 թվականին Մագնիտոգորսկի երիտասարդական թատրոնը վերափոխվեց որպես Մագնիտոգորսկի Դրամատիկական թատրոն, իսկ ահա 1937 թվականին այն վերանվանվեց Ա. Ս. Պուշկինի անվանմամբ՝ Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն (1997 թվականին տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որտեղ նշված էր, որ թատրոնի անվանումը մնում է նույնը և դիտարկվում որպես՝ «Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն» և դիտարկվեց որպես մշակույթի համայնքային օբյեկտ)[1]։
Ֆորբս հայտնի ամսագիրը այս թատրոնը ընդգրկել է այն տաս թատրոնների շարքը որտեղ մարդ անպայման պետք է այցելի[2][3]։