Մագնուս Կառլսեն
Վիքիլուրերի հոդված / From Wikipedia, the free encyclopedia
Սվեն Մագնուս Կառլսեն (նորվ.՝ Sven Magnus Øen Carlsen, նոյեմբերի 30, 1990(1990-11-30)[1][2], Տյոնսբերգ, Նորվեգիա[12]), նորվեգացի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոնը (2013-2023), աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստը։ Նա աշխարհի ամենաերիտասարդ տարիքում գրոսմայստերի կոչման արժանացած հինգերորդ շախմատիստն է՝ Սերգեյ Կարյակինից, Ռամեշբաբու Պրագնանանդհայից[13], Նոդիրբեկ Աբդուսատտորովից և Փարիմարյան Նեգիից հետո[14]։ Նրա 2882 վարկանիշը ամենաբարձրն է եղել շախմատի ողջ պատմության ընթացքում։
Մագնուս Կառլսեն | |
---|---|
Sven Magnus Øen Carlsen | |
Պետություն(ներ) | Նորվեգիա |
Անունը ծնվելիս | բուկմոլ՝ Sven Magnus Øen Carlsen |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 30, 1990(1990-11-30)[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Տոնսբերգ, Նորվեգիա |
Բնակության վայր | Տյոնսբերգ, Բերում և Բրյուսել |
Կոչում | Գրոսմայստեր (2004) |
Առավելագույն վարկանիշ | 2882 (մայիս, 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2830 |
ՖԻԴԵ համար | 1503014 |
365chess | Magnus_Carlsen |
Chesstempo համար | 33959 |
ICCF համար | 33959 |
Մասնակցել է | Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2013, Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2014, Շախմատի հավակնորդների մրցաշար 2013, Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2016, Tata Steel chess մրցաշար 2019, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016, Tata Steel Chess մրցաշար, Tata Steel Chess մրցաշար, Tata Steel Chess մրցաշար և Շախմատի աշխարհի առաջնություն 2021 |
Պարգևներ և մրցանակներ | |
Պաշտոնական կայք | |
Magnus Carlsen Վիքիպահեստում |
Ամենաերիտասարդ շախմատիստն է, որ հատել է 2700 և 2800 գործակիցները Էլոյի վարկանիշով։ Նորվեգիայի չեմպիոն 2006 թվականին։ Մեծ մրցաշարերի հաղթող է դարձել բազմիցս։ 2009 թվականի շախմատի բլիցի աշխարհի չեմպիոն։ 2007 և 2011 թվականների շախմատի հավակնորդների մրցաշարի մասնակից։ 2013 թվականին շախմատի հավակնորդների մրցաշարի[15] հաղթող[16][17]։ 2013 թվականից դասական շախմատի աշխարհի չեմպիոնն է։ 2014-2016 թվականներին եղել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2014-2015 թվականներին՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն[18]։ Բազմաթիվ Շախմատային Օսկարների մրցանակակիր[19][20][21][22][23]։
2013 թվականին Թայմ ամսագիրը Մագնուս Կառլսենին ընդգրկել է «Հսկաների» անվանակարգում «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում[24][25]։