Մադրասի հայկական տպագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Մադրասի հայկական տպագրություն, հիմնվել է Հնդկաստանում՝ 18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։
Արագ փաստեր Մադրասի հայկական տպագրություն, Տեսակ ...
Մադրասի հայկական տպագրություն | |
---|---|
Տեսակ | տպարան |
Երկիր | Չեննայ |
Հիմնադրված | 1700 |
Հիմնադիր | Շահամիր Շահամիրյան և Հարություն Շմավոնյան |
Փակել
18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնել է տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ[1][2]։