Մադրիդ
From Wikipedia, the free encyclopedia
Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է[4], իսկ արվարձաններով հանդերձ՝ մոտ 6.271 միլիոն[5]։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո[6][7][8][9]։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է[10]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մադրիդ | |||||
Villa de Madrid | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | ՄադրիդՄադրիդ | ||||
Պրովինցիա | Մադրիդ | ||||
Արեա-Մետրոպոլիտանա | Մեծ Մադրիդ | ||||
Ներքին բաժանում | Արգանսուելա, Սենտրո, Չամբերի, Ռետիրո, Լատինա, Կարաբանչել, Ուսերա, Վիլավարդե, Վիլյա դե Վալյեսաս, Պուենտե դե Վալյեսաս, Մորատալաս, Վիկալվարո, Castellana?, Մոնկլոա Արավակա, Ֆուենկանալ - Էլ Պարդո, Սյուդադ Լինեալ և Հորտալեզա | ||||
Քաղաքապետ | Մանուելա Կարմենա | ||||
Հիմնադրված է | 9-րդ դար[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 9-րդ դար | ||||
Մակերես | 607 կմ² | ||||
ԲԾՄ | 667 մ | ||||
Կլիմայի տեսակ | Մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 3․273․049 մարդ (2010) | ||||
Խտություն | 5 403 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 6 458 684 | ||||
Ազգային կազմ | Իսպանացիներ, պորտուգալացիներ, հայեր և այլ ազգեր | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկ եկեղեցի, ՀԱԵ | ||||
Տեղաբնականուն | Մադրիդցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 91 | ||||
Փոստային դասիչ | 28001–28080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
Պաշտոնական կայք | munimadrid.es (իսպ.) | ||||
Կարգախոս | «Fui sobre agua edificada, mis muros de fuego son. Esta es mi insignia y blasón» ("Ջրի վրա եմ ես հիմնվել, իմ պատերը կրակից են։ Սա է իմ նշանը և զինանշանը:")[2][3] | ||||
| |||||
Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն[11] Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը[12][13]։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում[14]։ Մադրիդը նաև 12-րդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թվականի դրությամբ[15]։ Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից էր[16]։ Մադրիդը կեցության համար աշխարհի լավագույն քաղաքների մեջ 17-րդն է, համաձայն 2014 թվականի Մոնոկլ ամսագրի հրատարակման[17][18]։
Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։
Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Ֆելիպե VI-ի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է[19]։ Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան՝ Ժողովրդական կուսակցությունից։
Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև Ազգային հնագիտական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։
Մադրիդի անվան ծագման հետ կապված մի քանի վարկածներ կան։ Ըստ մի ավանդազրույցի՝ Մադրիդը հիմնադրել է Օքնո Բիանորը (Տոսկանայի ու Մանտուայի արքա Տիրենիուսի որդին) և անվանել «Մետրագիրթա» կամ «Մանտուա Կարպետանա»։ Մեկ այլ ավանդույթի համաձայն քաղաքն անվանվել է «Ուրսարիա» (թարգմ.՝ արջերի երկիր), քանի որ շրջակա անտառներում նախկինում ապրել են մեծ թվով արջեր, որոնք միջին դարերում ելակածառի հետ միասին եղել են քաղաքի խորհրդանիշը[20]։
Քաղաքի արձանագրված հնագույն անունը Մագերիտ-ն է (կամ Մատերիտ, Մագետերիտ), որը եղել է 9-րդ դարում Մանզաներաս գետի ափին կառուցված մի ամրոցի անուն, և որը նշանակում է «առատ ջրի վայր»[21]։
Այնուամենայնիվ ներկայումս լեզվաբանների մեծ մասը հակված են այն տարբերակին, ըստ որի անվանումը գալիս է 2-րդ դարից, երբ Հռոմեական կայսրությունը Մանզանարես գետի ափին բնակավայր հիմնեց։ Այդ բնակավայրը կոչվել է «Մատրիս» (հղելով բնակավայրի մոտ գտնվող գետին)։ Հետագայում այս տարածքները գրավեցին գերմանական ցեղերը, իսկ 5-րդ դարում՝ ալանները։ Հռոմեական կայսրությունը կորցրեց այս տարածքներում ռազմական ներկայությունը, և շուտով այս տարածքները անցան վեստգոթերին։ 8-րդ դարում Պիրենեյան թերակղզին նվաճվեց արաբների կողմից։ Շուտով իսլամական իշխանությունը փոխեց բնակավայրի անվանումը «Մայրիտ» (արաբ․՝ ميراարաբերեն՝ «մայրա» (նշանակում է «ծառեր» կամ «կյանք պարգևող» և իբերո-ռոմանական «իտ» ածանցից, որը նշանակում է «վայր»)[22]։
Միջին դարեր
Չնայած այժմյան Մադրիդի մի մասը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում[23], Հռոմեական կայսրության ժամանակներում տարածքը պատկանել է Կոմպլուտոն թեմին (այժմյան Ալկարա դե Հենարաս)։ Կան հնէաբանական գտածոներ, որոնք վկայում են այս տարածքում վեստգոթական ժամանակաշրջանում փոքրիկ գյուղի մասին[1]։ Քաղաքի հիմնադրման պատմությունը սկսվում է 9-րդ դարից, երբ Մուհամեդ I Կորդովացին հրամայեց կառուցել փոքրիկ ամրոց ներկայիս Մադրիդի թագավորական պալատի վայրում։ Այս պալատի շրջակայքում կառուցվեց փոքրիկ միջնաբերդ։ Ի վերջո այն նվաճվեց քրիստոնեական թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից 1085 թվականին Տոլեդո կատարած արշավանքի ժամանակ։ Նա մզկիթը վերափոխեց Ալմուդենա կույսի եկեղեցու, ամբարի և զորանոցի։ 1329 թվականին Կորտեսի Գեներալները քաղաքում գումարեցին առաջին ժողովը։ Սեֆարդյան հրեաները և մավրերը (Իսպանիայի արաբներն ու բերբերները) շարունակեցին ապրել քաղաքում մինչև նրանց վտարեցին 15-րդ դարում[20]։ Քաղաքի մեծ հրդեհներից հետո Հենրի III Կաստիլիացին (1379–1406) վերակառուցեց այն և իր համար անվտանգ տեղ ընտրեց դարպասներից դուրս գտնվող Էլ Պրադո թագավորական ամրոցը։
Նորագույն ժամանակաշրջան
Կաստիլիայի թագավորությունը՝ Տոլեդո մայրաքաղաքով և Արագոնի թագավորությունը՝ Սարագոսա մայրաքաղաքով միավորվեցին՝ ստեղծելով ներկայիս Իսպանիան, որը տեղի ունեցավ Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնացու ամուսնության արդյունքում[20]։
Չնայած նրանց թոռը՝ Կառլոս V-ը ծնվել էր Սևիլիայում, այնուամենայնիվ, 1560 թվականին տեղափոխվել է Մադրիդ։ Շուտով Կառլոսը Մադրիդը պաշտոնապես հռչակեց մայրաքաղաք։ Սևիլյան շարունակում էր վերահսկել իսպանական գաղութները, իսկ Մադրիդը վերահսկում էր Սևիլյան[24]։
Իսպանական ոսկեդարի ընթացքում (16-րդ/17-րդ դարեր), Մադրիդը հասավ իր ծաղկման գագաթնակետին. Էլ Էսկորիալը՝ մեծ թագավորական պալատը, կառուցված Ֆիլիպ II-ի կողմից, գրավեց ամբողջ Եվրոպայի ուշադրությունը։ Այնտեղ էին գալիս բազմաթիվ արվեստագետներ՝ հմայվելու իսպանական ճարտարապետությամբ։
Մադրիդը համարվում էր նաև Իսպանիայի ոսկեդարի մշակութային մայրաքաղաքը։ Մադրիդում են ծնվել աշխարհահռչակ բազմաթիվ գրողներ և արվեստագետներ, ինչպիսիք են՝ Միգել դե Սերվանտեսը (Դոն Կիխոտի հեղինակը), նկարիչ Դիեգո Վելասկեսը, հռչակավոր գրողներ՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիսկո դե Կևեդոն, Կալդերոն դե լա Բարկան և Տիրսո դե Մոլինան, ոսկեդարի վերջին նկարիչ Կլաուդիո Կոլեոն։ Վերածննդիի ճանաչված ճարտարապետ Խուան դե Հերերայի կողմից կառուցվեց Պլազա Մայորը, որը կառուցվեց Հաբսբուրգյան տոհմի կառավարման ժամանակաշրջանում, որպես կենտրոնական հրապարակ։ Դրանից ոչ հեռու տեղակայված է մեկ այլ հրապարակ՝ Պուերտա դել Սոլը։
Նոր պալատներ (ներառյալ Պալասիո Ռեալ դե Մադրիդը) կառուցվել են նաև Ֆիլիպ V-ի օրոք։ Սակայն մինչև Կառլոս III-ի գահակալությունը (1716-1788) Մադրիդը չէր համարվում ժամանակակից քաղաք։ Կառլոս III-ը ամենաճանաչված թագավորն էր Մադրիդի պատմության մեջ։ Երբ Կառլոս IV-ը (1748-1819) դարձավ թագավոր, մադրիդցիներն ապստամբեցին։ Արանխուեսի ապստամբությունից հետո, որը գլխավորում էր նրա հարազատ որդի Ֆերդինանդ VII-ը, Կառլոս IV-ը հեռացավ, բայց Ֆերդինանդ VII-ը երկար չգահակալեց. 1808 թվականի մայիսին Նապոլեոն Բոնապարտի զորքերը մտան քաղաք։
19-րդ դարից մինչև մեր օրեր
1808 թվականի մայիսի 2-ին (իսպ.՝ Dos de Mayo) Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ. արդյունքում սկսվեց Իսպանիայի պատերազմը անկախության համար։
Պատերազմից հետո (1814 թ.) Ֆերդինանդ VII-ը վերադարձավ գահին, բայց լիբերալ հեղափոխությունից հետ Ռաֆայել դել Ռիեգոն արքան երդում տվեց սահմանադրության առջև։ Դա սկիզբն էր այն ժամանակաշրջանի, երբ ազատական և պահպանողական կառավարությունները փոխարինում էին միմյանց։ Ի վերջո գահակալությունը հանձնվեց Իզաբելլա II-ին (1830-1904 թթ.)։ Նա չկարողացավ ճնշել ներքին լարվածությունը, որը հետագայում բերեց խռովության։ Արդյունքում Իսպանիայում վերադարձավ միապետությունը, որին հետևեց երկրորդ հանրապետության կազմավորումը, որը գոյատևեց մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմը[24]։
Մադրիդն ամենաշատը տուժեց քաղաքացիական պատերազմի հետևանքով (1936–1939 թթ.)։ Քաղաքը հանրապետականների հենակետն էր սկսած 1936 թվականի հուլիսից։ 1936 թվականի նոյեմբերին նրա արևմտյան արվարձաններում տեղի ունեցան թեժ մարտեր, քաղաքացիական պատերազմի տարիներին Մադրիդը դարձավ առաջին եվրոպական քաղաքը, որը ռմբակոծվեց օդանավերով։ (տես Մադրիդի պաշարումը (1936–39 թթ.))[24]։
1959-1973 թթ.-ի ընթացքում քաղաքում գրանցվեց տնտեսական աննախադեպ աճ, որն ուղեկցվեց բնակչության և հարստության կտրուկ աճով՝ դառնալով Իսպանիայում ՀՆԱ ցուցանիշով առաջին, իսկ արևմտյան Եվրոպայում՝ երրորդ քաղաքը։ Քաղաքի տարածքը ընդարձակվեց՝ դառնալով 607 քառ. կմ։ Քաղաքի հարավը դարձավ արդյունաբերական կենտրոն, ունենալով բնակչության մեծ խտություն, այստեղ էին տեղափոխվում Իսպանիայի գյուղական շրջանների մեծ թվով մարդիկ։ Մադրիդի հյուսիսարևմտյան հատվածը դարձավ միջին խավի հանգրվան, որի արդյունքում գրանցվեց մեծ տնտեսական աճ, իսկ հարավարևելյան մասում բնակվեցին աշխատավոր դասը, ինչը առիթ եղավ մշակութային և քաղաքական բարեփոխումների[24]։
Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, ձևավորվող ժողովրդավարական կուսակցությունները (այդ թվում, ձախ և հանրապետական գաղափարախոսություն), որպես երկու իրավահաջորդ, ընդունեցին Խուան Կառլոս I-ին միապետ՝ որպես պատմական հարստության ժառանգորդ։ Սա հանգեցրեց Իսպանիայի ներկայիս իրավիճակին, որպես սահմանադրական միապետություն՝ Մադրիդ մայրաքաղաքով[24]։
1980-ականների և 1990-ականների բարեփոխումներից հետո Մադրիդը դարձավ եվրոպական տնտեսական, մշակութային, կրթական, արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոններից մեկը[24]։
Ըստ Կոպպեն Csa կլիմայի դասակարգման՝ Մադրիդը գտնվում է ցամաքային միջերկրծովյան կլիմայի տարածքում[25][26]՝ իր սառը ձմեռներով, իր բարձրության շնորհիվ (650 մ բարձր ծովի մակերևույթից), ներառելով հաճախ ձյան տեղումներ և նվազագույն ջերմաստիճանը 0-ից ցածր է։ Ամռանը, որպես կանոն, շոգ է լինում, ջերմաստիճանը հուլիսին մոտ 30C է, իսկ օգոստոսին հազվադեպ հասնում է 40C-ից բարձրի։ Իր բարձրության պատճառով Մադրիդի կլիման չոր է, տեղումներ լինում են հիմնականում աշնանը և գարնանը։
Մադրիդի ջրամատակարման մոտ 75 տոկոսը բավարարվում է Լոզոյա գետի ջրամբարներից, որոնցից է Էլ Ատազար ջրամբարը։
Մադրիդը վարչականորեն բաժանված է 21 թաղամասերի, որոնք էլ իրենց հերթին՝ 128 ենթաթաղամասերի (barrios)
- Սենտրո. Պալասիո, Էմբայադորես, Կորտես, Ջուստիցիա, Ունիվերսիդադ, Սոլ։
- Արգանսուելա. Իմպերիալ, Ակասիաս, Լա Չոպերա, Լեգազպի, Դելիսիաս, Պալոս դե Մոգուեր, Ատոչա։
- Ռետիրո. Պասիֆիկո, Ադելֆաս, Էստրելլա, Իբիզա, Ջերոնիմոս, Նինո Խոսուս։
- Սալամանկա. Ռեկոլատոս, Գոյա, Պարքե դե լաս Ավենիդաս, Ֆունտե դել Բերրո, Գուինդալերա, Լիստա, Կաստելլանա։
- Չամարտին. Էլ Վիսո, Պրոսպերիդադ, Կուիդա Ժարդին, Հիսպանոամերկա, Նուեվա Եսպանա, Կաստիլլա։
- Տետուան. Բելլաս Վիստաս, Կուերտո Կամինոս, Կաստիլլեխոս, Ալմենարա, Վալդեասեդերաս, Բերուգուտե։
- Չամբերի. Գազտամբիտ, Արապիլես, Տրաֆալգար, Ալմագրո, Վալլեհերմոսո, Ռիոս Ռոսաս։
- Ֆուենսարալ-Էլ Պարդո. Էլ Պրադո, Ֆուենտելարեյնա, Պանագրանդե, Բարիո դե Պիար, Լա Պազ, Վալվարդե, Միրասեարրա, Էլ Գոլոսո։
- Մոնկլլոա-Արավակա. Կասա դե Կամպո, Արգուելես, Սուդադ Ունիվերսիադա, Վալդեզարզա, Վալդեմարին, Էլ Պլանինո, Արավակա.
- Լատինա. Լոս Կարմենես, Պուերտա դել Անգել, Լուսերո, Ալուչե, Լաս Ագուիլես, Կամպամենտո, Կուերտո Վիենտոս։
- Կարաբանչել. Կոմիլլաս, Օպանել, Սան Իսիդրո, Վիստա Ալեգրե, Պուերտա Բոնիտա, Բուենվիստա, Աբրանտես։
- Ուսերա. Օրկասիտաս, Օրկասուր, Սան Ֆերմին, Ալմենդրալես, Մոսկարդո, Զոֆիո, Պրադոլոնգո։
- Պուենտե դե Վալեսաս. Էնտրավիաս, Սան Դիեգո, Պալոմերաս Բախաս, Պալոմերաս Սուեստե, Պորտազգո, Նումանսիա։
- Մորատալազ. Պավոնաս, Հորցայո, Մորրաքուինա, Մեդիա Լեգունա, Ֆոնտարրոն, Վինատերոս։
- Կուդադ Լինեալ. Վենտաս, Պուեբլո Նուեվո, Քուինտանա, Լա Կոնսեպսիոն, Սան Պասկուալ, Սան Խուան Բաուտիստա, Կոլինա, Ատալայա, Կոստիլլերաս։
- Հորտալեզա. Պալոմաս, Վալդեֆուենտես, Կանիլլաս, Պինար դել Ռեյ, Ապոստոլ Սանտիագո, Պովերա։
- Վիլավերդե. Սան Անդրես, Սան Կրիստոբալ, Բոտաքուե, Լոս Ռոզալես, Լոս Անջելես։
- Վիլլա դե Վալեսաս. Կասկո Հիստերիկո դե Վալլեսաս, Սանտա Էուգենիա։
- Վիսալվարո. Կասկո Հիստերիկո դե Վիսավարո, Ամբրոզ։
- Սան Բլաս. Սիմանկաս, Հելլին, Ամպոստա, Արկոս, Ռոսաս, Ռեյես, Կոնտիլեխաս, Սալվադոր։
- Բարախաս. Ալամեդա դե Օսունա, Աերոպուերտո, Կասկո Հիստերիկո դե Բարախաս, Տիմոն, Կորրելայոս։
Մադրիդի Մետրոպոլիտենի տարածքը ներառում է Մադրիդը և նրան շրջապատող մոտ քառասուն արվարձանները։ Նրա բնակչությունը մոտ 6.271 միլիոն է[5] իսկ տարածքը մոտ 4.609,7 կմ²։ Այն ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է Իսպանիայում և երրորդ ամենամեծը Եվրոպայում[6][7][8][9]։
Քանի որ շատ մետրոպոլիտենային տարածքներ նման են, կարելի է տարբերակել երկու հստակ ուրբանիզացիայի ոլորտներ.
- Ներքին օղակ (primera corona)։ Ալկորկոն, Լեգանես, Խետաֆե, Մոստոլես, Ֆուենլաբրադա, Կոսլադա, Ալկոբենդաս, Պոզուելո դե Ալարկոն, Սան Ֆերդինանդո դե Հենարես
- Արտաքին օղակ (segunda corona)։ Վիլլավիկիոզա դե Օդոն, Պարլա, Պինտո, Վալդեմորո, Ռիվաս-Վասիամադրիդ, Տորրեխոն դե Արդոս, Ալկալա դե Հենարես, Սան Սեբաստիան դե լոս Ռեյես, Տրես Կանտոս, Լաս Ռոզաս դե Մադրիդ, Մախադահոնդա, Բոադիլլա դել Մոնտե
Ամենամեծ արվարձանները հարավում են։
Ենթամետրոպոլյան տարածքներ
(կմ²) |
(մարդ) |
(մ/կմ²) | |
---|---|---|---|
Մադրիդ – Մախադահոնդա | 996.1 | 3,580,828 | 3,595.0 |
Մոստոլես – Ալկարկոն | 315.1 | 430,349 | 1,365.6 |
Ֆուենլաբրադա – Լեգանես – Խետաֆե – Պարլա – Պինտո – Վալդեմորո | 931.7 | 822,806 | 883.1 |
Ալկոբենդաս | 266.4 | 205,905 | 772.9 |
Առգանդա դել Ռեյ – Ռիվաս-Վասիամդրիդ | 343.6 | 115,344 | 335.7 |
Ալկարա դե Հենարես – Տորեխոն դե Արդոս | 514.6 | 360,380 | 700.3 |
Կելմենար Վիեխո – Տրես-Սանտոս | 419.1 | 104,650 | 249.7 |
Կոլլադո Վիլլալբա | 823.1 | 222,769 | 270.6 |
Մադրիդի մետրոպոլիտենային տարածք | 4,609.7 | 5,843,031 | 1,267.6 |
Չնայած Մադրիդի մի մասը զբաղեցված է եղել նախապատմական ժամանակներից, այնուամենայնիվ առաջին հիշատակումները քաղաքի մասին մեզ հասել են 9-րդ դարից, երբ Մուհամեդ I-ը պատվիրեց կառուցել փոքրիկ պալատ։ Այս պալատի շրջակայում կառուցվեց ալ-Մուդաինա միջնաբերդը։ Պալատը կառուցվեց Մանզանարես գետի տեսարանով, որը մուսուլմանները կոչեցին Մայրիտ, որը նշանակում էր աղբյուրի ջուր (հետագայում այն անվանվեց Մագերիթ), իսկ հետո հավանաբար Մադրիդ։ Հետագայում միջնաբերդը նվաճեց Ալֆոնսո VI-ը 1085 թվականին իր Տոլեդո կատարած արշավանքի ճանապարհին։ Նա վերափոխեց մզկիթը եկեղեցու և այն այժմ կոչվում է Կաֆեդրալ դե լա Ալմունդա։ 1329 թվականին Կորտեսը առաջին անգամ նիստ գումարեց Մադրիդում Ֆերդինանդ IV-ի գլխավորությամբ։ Հրեաները և մարրերը շարունակեցին ապրել քաղաքի իրենց հատվածում, մինչև այժմ հայտնի Մորորիա հատվածում մինչև նրանց վտարումը։
Երբ Ֆիլիպ II-ը տեղափոխեց իր նստավայրը Մադրիդ, քաղաքում կառուցվեցին տարբեր պալատներ, վանքեր, եկեղեցիներ և այլ պատմական շինություններ, որոնցից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը։ Այս Մադրիդը հիշվեց որպես Մադրիդ դե լոս Աուստրիաս, որպես ամենագեղարվեստական և հարուստ մշակույթով քաղաք իր ողջ պատմության ընթացում։ Այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետն էր Խուան Գոմես դե Մորան, Խուան դե Հերրերայի ոճական ժառանգորդը, բայց նա սկսեց օգտագործել բարոկկո տարրեր։ Նրա գործերից են Գլխավոր տաճարը և այլ բարոկկո կրոնական կառույցներ։
Բուրբոնների հետ սկսվեց նոր ժամանակաշրջան քաղաքում։ Կառուցվեց Մադրիդի թագավորական պալատը և Պասեո դել Պրադոյում շինություններ և արձաններ տեղադրվեցին։
20-րդ դարի սկզբներին սկսվեց Գրան Վիայի շինարարությունը, նպատակ ունենալով ազատվել հին քաղաքից։ Նրանք օգտագործեցին տարբեր ոճեր՝ ժամանակակից, արտ դեկո, էքսպրեսիոնիզմ և այլն։ Էդիֆիսիո Տելեֆոնիկան ամերիկյան ոգեշնչումն էր, որը Գրան Վիայի ամենաբարձր մասն էր, այն հաճախ համարվում է Եվրոպայի առաջին երկնաքերը։ Եվ վերջապես (Ֆրանկոյի ժամանակաշրջան) տոտալիտար ոճը երկու երկնաքերերով Պլազա դե Էսպանայում։
Մադրիդի նոր մայր տաճարի ծրագրավորումը իրականացվեց դեռևս 16-րդ դարում, սակայն շինարարությունը սկսվեց 1879 թվականից։ Ֆրանցիսկո դե Կուբասն այն ճարտարապետն էր, ով ղեկավարում էր շինարարությունը Վերածննդի գոթական ոճով։ Շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց քաղաքացիական պատերազմի ընթացում։ Նախագիծը կիսատ մնաց մինչև 1950 թվականը, երբ Ֆերնանդո Չուեչա Գոտիան որոշեց շարունակել դե Կուբասի գործը, բերելով նեոկլասիկական ոճ։ Տաճարի շինարարության ընթացքում այն օրհնեց Հովհաննես Պողոս II պապը։
Ֆինանսական թաղամասում, Մադրիդի կենտրոնում Ռեյմունդո Ֆերնանդես Վիլլավերդե, Օրենսե, Գեներալ Պարոն և Պասեո դե լա Կաստելլանա փողոցների խաչմերուկում կա մի օրիգինալ շինություն, որի անվանումն է "Պլան Գեներալ դե Օրդենսիոն Ուրբանա դե Մադրիդ", կառուցված 1946 թվականին։ Այդ ծրագրի նպատակն էր ստեղծել գրասենյակային շինությունների հսկայական համակարգ, երթուղային և մետրոպոլիտենային կապերով հյուսիսային Մադրիդի հետ։ Բուսաբանական այգին, գրադարանը և օպերայի շենքը նույնպես ծրագրում էին, սակայն չկառուցվեցին։
Կուարտո Տորես գործարար թաղամասի շինարարությունները ավարտվեցին 2008 թվականին։ Այստեղ են Մադրիդի և Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերը (Տորրե Էսպասիո, Տորրե դե Կրիստալ, Տորրե Սասիր Վալլեհերմոսո և Տորրե Կախա Մադրիդ։ Նոր տնտեսական և կապի թաղամաս, երկնաքերերով ծրագրավորվել է կառուցել հաջորդ տասը տարիների ընթացքում։
Մադրիդը մեկ շնչին ընկնող ծառերի և կանաչ գոտիների քանակով առաջինն է Եվրոպական քաղաքներում և երկրորդը աշխարհում՝ զիջելով միայն Տոկիոյին։ Մադրիդյան բնակիչները կարող են քայլել կանաչ տարածքներով 15 րոպե։ 1997-ից սկսած կանաչ գոտիները մեծացել են 16%-ով։ Ներկայումս Մադրիդի 8.2%-ը կանաչ գոտիներ են, մեկ շնչին ընկնում է 16 մ² կանաչ գոտի։
Բուեն Ռետիրո այգին, որը կառուցվել է Ֆիլիպ IV-ի կողմից, Մադրիդի ամենաճանաչված և ամենամեծ այգին է։ Նրա մակերեսը 1.4 կմ² է (350 ակր) և տեղակայված է Պուերտա դե Ալկարային շատ մոտ և ոչ հեռու Պրադո թանգարանից։ Այն հիասքանչ այգի է, լի քանդակներով և հուշարձաններով, գեղեցիկ լճերով, որտեղ տեղի են ունենում շատ հետաքրքիր միջոցառումներ, այն նաև վարչապետի սիրած վայրն է։ Այգին շրջապատում է ժամանակակից քաղաքը։
Ատոչա երկաթգծի կայարանը ոչ միայն քաղաքի առաջին և կենտրոնական կայարանն է, այն նաև տարբեր տեսակի այգիների տուն է մոտ 4,000 քառակուսի մետր արևադարձային բույսերի տարածքով։ Ատոչա կայարանը իր ջերմոցներում աճեցվող մոտ 500 տեսակի բույսերով, նաև իր խանութներով և սրճարաններով դարձել է սիրահարների ժամանցի վայր։ Այստեղ կարելի է այցելել նաև ցուրտ և խոնավ օրերին, նույնիսկ ամառային կիզիչ տապին, այստեղ ջերմաստիճանը միշտ 24 աստիճան է։
Կասա դե Կամպոն հսկայական այգի է քաղաքի արևմուտքում, ամենամեծը Իսպանիայում, այն Մադրիդի հիմնական կանաչ գոտին է։ Նրա մակերեսը մոտ 1,700 հեկտար է։ Այստեղ է գտնվում Մադրիդի կենդանաբանական այգին, մեկ զվարճանքի այգի և բաց լողավազան։ Կասա դե Կամպոյի բուսականությունը համարվում է շատ կարևոր քաղաքի համար։ Կան, փաստորեն, երեք տարբեր էկոհամակարգեր՝ կաղնի, սոճի և գետային բույսեր։ Կաղնին համարվում է տարածքի գերիշխող ծառատեսակը, կաղնիների մեծ մասը արդեն 100 տարեկան են և ունեն ահռելի բարձրություն։
Թագավորական բուսաբանական այգին կամ Ռեալ Ժարդին Բոտանիկոն 8 հեկտար տարածքով բուսաբանական այգի է տեղակայված Պլազա դե Մուրիլլոյում, Պրադո թանգարանից հետո։ Այն ստեղծել է Կառլոս III-ը 18-րդ դարում և օգտագործվում էր ամբողջ աշխարհից հավաքված բույերի աճեցման համար։
Թագավորական պալատը շրջապատված է երեք կանաչ գոտիներով։ Պալատի առջևում գտնվում է Պլազա դե Օրիենտե այգիները, հյուսիսում՝ Սաբարտինի այգիները և արևմուտքում դեպի Մանզանարես գետը՝ հանրահայտ Կամպո դել Մորոն։ Կամպո դել Մորոյի տարածքը 20 հեկտար է, որը մի գեղատեսիլ այգի է անսովոր դասավորությամբ իր անգլիական ռոմանտիզմով։ Սաբատինի այգիները ունեն նոր դասական ոճ, ծառերն ունեն սիմետրիկ երկրաչափական դասավորվածություն, կա մեծ ջրավազան իր արձաններով և ցայտաղբյուրներով։ Պլազա դե Օրիենտեն կարելի է բաժանել երեք հիմնական հատվածի՝ Կենտրոնական այգիներ, Կուբո Նովալ այգիներ և Լեպանտո այգիներ։ Կենտրոնական այգիների կենտրոնում խոյանում է Ֆիլիպ IV-ի արձանը և այգիները ունեն բարոկկո ոճի ուղղվածություն։
Մոնտե դե Էլ Պարդոն միջերկրածովային անտառ է Մադրիդի ներսում։ Այն ամենապահպանված միջերկրածովային անտառն է Եվրոպայում։ Եվրոպական Միությունը Մոնտե դել Պարդոն սահմանել է որպես թռչունների կյանքի հատուկ պահպանվող տարածք։ Այս մարգագետինը ժամանակին օգտագործվել է որպես որսի վայր թագավորական արքունիքի համար, դրանով է պայմանավորված միջին դարերից պահպանված մոտ 120 տեսակի բուսականությունը և մոտ 200 տեսակի ողնաշարավորները, այդ թվում ճագարներ, վայրի կատուներ, կարմիր կաքավներ, հովազներ և եղնիկներ։ Մոնտե դե Պարդոն համարվում է տարածաշրջանային արգելանոցի մի մասը, որը տեղակայված է Մանզաներաս գետի բարձրավանդակում։
Սոտո դե Վինուելասը նաև հայտնի է որպես Վինուելաս լեռ։ Այն կաղնու անտառ է Մադրիդի հյուսիսում և Մոնտե դե Էլ Պարդոյի արևելքում։ Սոտո դե Վինուելասը ցանկապատված 3000 հա տարածք է, որը ներառում է կարևոր էկոլոգիական արժեքներ, լանդշաֆտային և արվեստի ստեղծագործություններ։ Այն նույնպես համարվում է տարածաշրջանային արգելանոցի մի մասը, որը տեղակայված է Մանզաներաս գետի բարձրավանդակում, այստեղի բնությունը գտնվում է հատուկ պաշտպանության ներքո և ՅՈՒԵՍԿՕ-ի կողմից դասակարգվել է որպես Բ կարգի տարածք, որը թույլատրում է հողատարածքի գյուղատնտեսական նպատակով օգտագործումը։ Սոտո դե Վինուելասը նաև դասակարգվել է որպես թռչունների հատուկ պաշտպանության վայր։
Մադրիդյան Ռիոն գծային այգի է, որը ձգվում է Մանզանարես գետի հովտով Մադրիդի միջով։ Նրա երկարությունը 10 կիլոմետր է և մակերեսը 649 հա, ընդգրկելով 6 թաղամաս։ Դա մի մեծ տարածք է, որին իրենից ներկայացնում է բնապահպանական, մարզական, հանգստի և մշակութային հետաքրքրություն։
Միջին դարեր և 20-րդ դար
Միջին դարերի վերջում Մադրիդի տնտեսությունը ունեցավ տիեզերական չափերի տնտեսական աճ, որի պատճառն էր նրա Իսպանական կայսրության մայրաքաղաք հռչակումը։ Իսպիանիայում (Ինչպես Եվրոպական շատ երկրներում) շարունակեց կենտրոնացնել թագավորությունը, ըստ այդմ Մադրիդը առավել կարևոր նշանակություն ունեցավ Իսպանիայի իշխանության համար։ 19-րդ դարում Մադրիդը դարձավ արդյունաբերական խոշոր կենտրոն։ 20-րդ դարում Մադրիդը առավել նոր ուժով բարգավաճեց, հատկապես քաղաքացիական պատերազմից հետո, և դարձավ Եվրոպայի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքի տնտեսությունը կենտրոնացած էր տարբեր ճյուղերում, որոնք կապված են ավտոմեքենաների, օդանավերի, քիմիկատներ, էլեկտրոնային սարքերի, դեղագործություն, սննդի վերամշակման, տպագիր նյութերի և կաշվե իրերի արտադրության հետ[27]։
1992-ից 2008
Մադրիդը միջազգային բիզնեսի և կոմերցիայի հիմնական կենտրոններից է։ Այն Եվրոպայի ամենամեծ ֆինանսական կենտրոններից մեկն է։
1992-ից 2006 թվականների ընթացքում Մադրիդի տնտեսության ծառայությունների ոլորտում տեղի ունեցավ զգալի աճ։ Այս ծառայություններից առավել նշանակալից էին կապի, տրանսպորտի, ֆինանսական և սեփականության հետ կապված ծառայությունները։ Ծառայությունների այս չորս խմբի մասնաբաժինը Մադրիդի տնտեսության մեջ կազմում են 51%-ը համախառն արդյունքի և 62% ամբողջ ծառայության ոլորտի։ Ահռելի է Բարախաս օդանավակայանի դերը Մադրիդի տնտեսության մեջ։
Երբ Իպանիայում սկսվեց ապակենտրոնացման քաղաքականությունը, Մադրիդը ստացավ ամենափոքր վարչական միավորը Իսպանիայի մյուս մարզերի մեջ։ Չնայած դրան Մադրիդի ինքնավար համայնքը ցուցաբերեց ամենամեծ տնտեսական աճը 2004-ից 2006 թվականներին Իսպանիայի մյուս շրջանների նկատմամբ։ Նրա տնտեսական աճը ավելի բարձր էր քան երկրինը 2000-2006 թվականներին[28]։
Մադրիդը դարձավ աշխարհի 23-րդ ամենահարուստ քաղաքը և Եվրոպայի երրորդ ամենահարուստը իր ՀՆԱ-ի ցուցանիշներով։ Ըստ 2005-ի տնտեսական վիճակագրության արդյունքների քաղաքի ՀՆԱ-ն $201.5 միլիարդ էր, նրանից հարուստ էր միայն Փարիզը ($460 միլիարդ) և Լոնդոնը ($452 միլիարդ) և ավելի աղքատ էին այնպիսի քաղաքներ ինչպիսին են օրինակ Մոսկվան և Բարսելոնան[29]։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով Մադրիդը ամենահարուստն էր Իսպանիայում և ամենահարուստներից մեկը Եվրոպայում։ Մադրիդի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին մակարդակակը կազմում է եվրոպական միջին մակարդակի 133.9%-ը կամ 25,800€ (34,572€/$48,313) այս ցուցանիշով Մադրիդը առաջ է 8 իսպանական տարածաշրջաններից միասին վերցված[30]։ Մադրիդի գնողունակության մակարդակը կազմում է Նյու Յորքի 97.8%-ը։
Մադրիդը աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկն է, հանդիսանում է Եվրոպայի հինգ մեծագույն առևտրային կենտրոններից մեկը։ Մադրիդը շարունակում է իր արագ տեմպերով աճի հետագիծը, 2007 թ. 16-րդ տեղից հասնելով 11-րդ տեղ աշխարհում և 6-րդ տեղից 5-րդ տեղ Եվրոպայում։
Մադրիդը Պիրենեյան թերակղզու այն քաղաքներից մեկն է, որտեղ իրականացվում են առավել շատ ներդրումներ և այն փաստորեն ձգում է աշխատանք փնտրողներին։ Միջին աշխատավարձը Մադրիդում 2007 թվականին կազմել է 2540 €, մինչդեռ Իսպանիայում այն 2085 € էր[31]։ Հասույթների առումով Մադրիդը նույնպես առաջինն է Իսպանիայում, իսկ աշխարհում 28-րդը[32]։
Բնակչության 1897-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տարի | Քաղաք | ինքնավար համայնք | % |
---|---|---|---|
1897 | 542,739 | 730,807 | 74.27 |
1900 | 575,675 | 773,011 | 74.47 |
1910 | 614,322 | 831,254 | 73.90 |
1920 | 823,711 | 1,048,908 | 78.53 |
1930 | 1,041,767 | 1,290,445 | 80.73 |
1940 | 1,322,835 | 1,574,134 | 84.04 |
1950 | 1,553,338 | 1,823,418 | 85.19 |
1960 | 2,177,123 | 2,510,217 | 86.73 |
1970 | 3,120,941 | 3,761,348 | 82.97 |
1981 | 3,158,818 | 4,686,895 | 67.40 |
1991 | 3,010,492 | 4,647,555 | 64.78 |
2001 | 2,938,723 | 5,423,384 | 54.19 |
2005 | 3,155,359 | 5,964,143 | 52.90 |
2006 | 3,128,600 | 6,008,183 | 52.07 |
2007 | 3,132,463 | 6,081,689 | 51.51 |
2008 | 3,213,271 | 6,271,638 | 51.23 |
2009 | 3,255,944 | 6,386,932 | 50.98 |
2010 | 3.273.049 | 6.458.684 | 50.68 |
Աղբյուր. 1 INE Արխիվացված 2013-12-08 Wayback Machine |
Մադրիդի բնակչությունը սկսեց արագ տեմպերով աճել, երբ 16-րդ դարում քաղաքը դարձավ երկրի մայրաքաղաք, իսկ 1970 թվականին հատեց 3 միլիոնի սահմանը։
1970 թ․-ից մինչև 1990-ականները քաղաքի բնակչությունը նվազեց։ Այս երևույթը կրկնվեց նաև Եվրոպական այլ քաղաքներում, պատճառը կարող էր լինել արվարձանների աճը կամ Եվրոպայի տնտեսական աճի դանդաղումը։
Բնակչության արագ տեմպերով աճ տեղի ունեցավ 1990-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին ի հաշիվ օտարերկրյա ներգաղթյալների, որը արդյունք էր քաղաքի տնտեսական մեծ աճին։ Ըստ մարդահամարի տվյալների 2001-ից 2005 թվականներին ընկած ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը աճեց 271,856-ով։
Որպես Իսպանիայի մայրաքաղաք, քաղաքը գրավում էր բազմաթիվ ներգաղթյալների ամբողջ աշխարհից։ Բնակչության մոտ 83.8%-ը իսպանացիներ են, իսկ 16.2%-ը այլազգիներ, այդ թվում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Արևմտյան Աֆրիկայից գաղթածներ[58]։
Ամենամեծ գաղթօջախներն են կազմում Էկվադորցիները՝ 104,184, ռումինացիները՝ 52,875, բոլիվիացիները՝ 44,044, կոլումբիացիները՝ 35,971, պերուացիները՝ 35,083, չինացիները՝ 34,666, մարոկացիները՝ 32,498, դոմինիկացիներ՝ 19,602, բրազիլիացիները՝ 14,583 և պարագվայցիները՝ 14,308: Մեծ համայնքներ ունեն նաև ֆիլիպինցիները, Հասարակածային Գվինեայից գաղթածները, բուլղարացիները, հնդիկները, իտալացիները, արգենտինացիները, սենեգալցիները և լեհերը[58]։
Ամենաշատ թվով ներգաղթյալներ ունեցող թաղամասերն են Ուսերան (28.37%), Սենտրոն (26.87%), Կարաբանչելը (22.72%) և Տետուանը (21.54%)։ Ամենաքիչ ներգաղթյալներ ունեցող թաղամասերն են Ֆուենկարրել-Էլ Պրադոը (9.27%), Ռետիրոն (9.64%) և Չամարտինը (11.74%)։
Քաղաքային խորհուրդը բաղկացած է 57 անդամից, որոնցից մեկը ընտրվում է քաղաքապետ։ Ներկայիս քաղաքապետն է Մանուելա Կարմենան։ Քաղաքապետին ընտրում է խորհուրդը։
Քաղաքային խորհուրդը կազմվում է երկրի քաղաքացիներից, որոնց ընտրում են քաղաքի բնակչությունը։ Նրա լիազորությունների մեջ են մտնում, հարկերի հետ կապված որոշումների ընդունումը, քաղաքապետի ընտրությունը, հրամանագրերի փոփոխությունը և հաստատումը, կանոնակարգերը փոփոխությունը և հատատումը, բյուջեի հաստատումը և այլն[59]։ Այժմյան քաղաքային կառավարությունը կազմված է քաղաքապետից, նրա տեղակալից և 8 անդամներից։ Բոլորն էլ քաղաքային խորհրդից են[60]։
Սկսած 1989 թվականից Մադրիդի կառավարությունում մեծամասնություն է կազմում Ժողովրդական կուսակցությունը։ 2007 թվականի ընտրություններում Ժողովրդական կուսակցությանը բաժին հասավ խորհրդի 34 մանդատ, Իսպանական սոցիալ-աշխատավորական կուսակցությանը՝ 18, իսկ ձախակողմյան կուսակցությանը՝ 5 մանդատ։
Ալբերտո Ռուիզ-Գալլարդոնը պաշտոնավարել է 2003-ից մինչև 2011 թվականները։ 2011 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը տիրացավ խորհրդի 34 մանդատին, որը 55.5% ձայնի իրավունք է տալիս։ Կուսակցությունը հաղթանակ տարավ բոլոր թաղամասերում բացի երկուսից։
2015 թվականի ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը հավաքեց ամենաշատ ձայները, սակայն երկրորդ տեղ գրաված Ահորա Մադրիդ խմբակցությունը, կոալիցիա կազմելով Սոցյալ-աշխատավորական կուսակցության հետ, քաղաքապետ ընտրեցին Մանուելա Կարմենային Ահորա Մադրիդից։