Մաթևոս Հովհաննեսի Մուրադյան, ստորագրել է նաև Ավրորա (մայիսի 5, 1911(1911-05-05)[1], Տղասպար, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 28, 1987(1987-02-28)), հայ երաժշտագետ, բանաստեղծ, արվեստագիտության դոկտոր (1972), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Մաթևոս Մուրադյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Տղասպար գյուղում։ Խորհրդային Հայաստան ներգաղթել է 1921 թվականին։ Մեծացել է մանկատներում։ 1930 թվականին ավարտել է Ստեփանավանի մանկավարժական տեխնիկումը։ 1930 թվականից որպես գրաշար աշխատել է Պետհրատի թիվ 1 տպարանում։ 1936 թվականին ավարտել է ՀԳՄ երկամյա գրական համալսարանը, 1937 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1948 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։

1940 թվականին կոնսերվատորիայի 3-րդ կուրսից Մուրադյանը զորակոչվել է բանակ, ծառայել Անդրկովկասյան զինօկրուգի 415-րդ գնդում որպես քաղղեկի տեղակալ։ 1942 թվականի օգոստոսին որպես 127-րդ առանձին զենիթահրետանային մարտկոցի կոմիսար մարտնչել է Հյուսիսային Կովկասում։ Հարավային և Ուկրաինական № 1 և № 2 ռազմաճակատներում ցուցաբերած սխրանքի համար արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի և բազմաթիվ շքանշանների։ Կապիտան Մուրադյանը խիզախաբար է իրեն դրսևորել Ուկրաինայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի համար ծավալված մարտերի ժամանակ։ Մեծ հաղթանակը դիմավորել է Չեխոսլովակիայի Կոշիցե քաղաքում[2]։

1946-1958 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երաժշտության պատմության և պատմության սեկտորում որպես գիտաշխատող, 1958-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես երաժշտության բաժնի վարիչ, 1967 թվականից նույն ինստիտուտի երաժշտական բաժնի վարիչն է եղել։ 1972 թվականին «Հայ երաժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։

Գրական անունը

Ավրորա գրական անունն ընդունել է 1930 թվականի հունիսին Լենինգրադում առաջին անգամ «Ավրորա» զրահանավը տեսնելուց հետո։ Այդ ստորագրությամբ է լույս տեսել նրա «Շտուրմային օրեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Սակայն մի քանի տարի հետո նա թողել է գրական ասպարեզը և իրեն ամբողջովին նվիրել երաժշտագիտությանը և արվեստագիտության բնագավառում ճանաչում ստացավ իր իսկական ազգանունով՝ Մաթևոս Մուրադյան[3]։

Մ. Մուրադյանի երկերի մատենագրություն

  • Շտուրմային օրեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1932, 66 էջ։
  • Հայրենի վտակներ (ժողովածուում տեղ են գտել նաև Ավրորայի գործերը), Երևան, Հայպետհրատ, 1940, 302 էջ։
  • Քրիստափոր Կարա-Մուրզա (կյանքը և երաժշտական-հասարակական գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
  • Ազատ Մանուկյան (կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 32 էջ։
  • Սովետական Հայաստանի երաժշտական կուլտուրան (հեղինակակից Ս. Գասպարյան), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1951, 56 էջ։
  • Արմեն Տիգրանյան. կյանքը, երաժշտական-հասարակական գործունեությունը և ստեղծագործությունը (հեղինակակից Ռոբերտ Աթայան), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1955, 107 էջ։
  • Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 288 էջ։
  • Ակնարկ հայ երաժշտության պատմության, հատոր 1 (հեղինակակից Ք. Կուշնարյան, Գ. Գյոդակյան), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 328 էջ։
  • Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հատոր 2, Հայ երաժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 606 էջ։
  • Ազատ Մանուկյան, Երևան, Հայաստանի երգչախմբային ընկերություն-«Հայաստան», 1977, 60 էջ։
  • Սամսոն Գասպարյան (կյանքը, գործունեությունը և ստեղծագործությունը), Երևան, Հայաստանի երգչախմբային ընկերություն-«Հայաստան», 1980, 31 էջ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.