մակենայի վոսկիները From Wikipedia, the free encyclopedia
«Մակենայի ոսկին» (անգլ.՝ Mackennas Gold), ամերիկյան կինոֆիլմ, կինոյի պատմության վեստեռն ժանրի դասական ֆիլմերից մեկը՝ նկարահանված 1969 թվականին, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Գրեգորի Պեկը և Օմար Շարիֆը։ Սցենարը գրվել է Ուիլլ Հենրիի համանուն վեպի հիման վրա, որի հիմքում կորած ոսկու մասին լեգենդ է։
Մակենայի ոսկին անգլ.՝ Mackenna's Gold | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1][2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում |
Թվական | 1969 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | J. Lee Thompson?[1][2] |
Պրոդյուսեր | Դմիտրի Տյոմկին և Կարլ Ֆորման |
Սցենարի հեղինակ | Կարլ Ֆորման և Henry Wilson Allen? |
Դերակատարներ | Գրեգորի Փեք[3][2], Օմար Շարիֆ[3], Թելլի Սավալաս[3], Քամիլա Սպարվ[3], Քինան Ուին[3], Ջուլի Նյումար[3], Ted Cassidy?[3], Լի Ջեյ Կոբբ[3], Raymond Massey?[3], Բյորջես Մերեդիթ[3], Էնթոնի Քուեյլ[3], Էդվարդ Գ. Ռոբինսոն[3], Էլի Ուոլլակ[3], Էդուարդո Չիանելլի[3], Shelley Morrison?[3], Վիկտոր Ջորի[3], Տրեվոր Բարդետ[4], Ռոբերտ Ռիետտի[4] և Robert Phillips?[5] |
Օպերատոր | Ջոզեֆ ՄակԴոնալդ |
Երաժշտություն | Քուինսի Ջոնս |
Մոնտաժ | Բիլ Լեննի |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 132 րոպե |
Բյուջե | 7 000 000 $ |
1874 թվականին շերիֆ Մակենան (Գրեգորի Պեկ) հրաձգության ժամանակ պատահականորեն սպանում է ապաչի ցեղերից մեկի առաջնորդին, ում մոտ հայտնաբերում է Ոսկե Կանյոնի տեղի քարտեզ-պլանը, որտեղ ըստ լեգենդի թաքնված են անհաշվելի գանձեր, և շատերն են ցանկացել գտնել Ոսկե Կանյոնը։ Պատմում են նաև, որ Ադամս անունով մի մարդ տեսել էր ոսկու տեղը, սակայն ապաչիները կուրացրել էին նրան։
Գտնված քարտեզը Մակենան այրում է։ Սակայն այդ մասին իմանում է ավազակապետ Կոլորադոն (Օմար Շարիֆ), ով գիտեր Մակենայի արտակարգ հիշողության մասին և ում մշտապես փնտրում էր Մակենան ձերբակալելու նպատակով, սակայն Կոլորադոն իր մոտ գերի վերցրած աղջկա կյանքի դիմաց ստիպում է Մակենային ուղեկցել իրեն դեպի Կանյոն։ Նրանց միանում են նաև մեկ այլ ավազակ Բեն Բեյքերի (Էլի Ուոլլակ) խմբի տարբեր մասնագիտությունների տեր արկածախնդիր մարդիկ ...
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.