Մայիսի 1 (տոն)
From Wikipedia, the free encyclopedia
Մայիսի 1 (Աշխատանքի տոն[2], Աշխատանքի օր[3], Գարնան և աշխատանքի տոն[4], Աշխատավորների և համերաշխության միջազգային օր), աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը։
Մայիսի 1 | |
---|---|
Տեսակ | պետական տոն, միջազգային օր և գործունեություն |
Ենթադաս | տոն |
Ամսաթիվ | Մայիսի 1 |
Հաստատված | 1889[1] |
Ի հիշատակ | employee?, աշխատանքային, աշխատանք և Հայմարկետի խռովություն |
Ռուսաստանում[4] և Տաջիկստանում[5] մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը։ Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը[5], իսկ Ուկրաինայում[6], Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը[5]։
ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին[7]։ ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց[8][Ն. 1]։ Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին[7][Ն. 2]։