From Wikipedia, the free encyclopedia
Մայրը (ռուս.՝ Мать), Մաքսիմ Գորկու վիպակը, որը գրվել է 1906 թվականին[1] ԱՄՆ ճանապարհորդության ժամանակ[2]։ Վիպակում արտացոլվում են աստվածաբանության գաղափարները, գրական բողոքականությունը։ Գորկին օգտագործել է աստվածաշնչյան կերպարները, համեմատում է հերոսներին մեկ հրեշտակների , ապա առաքյալների հետ, իսկ գլխավոր հերոսին համեմատում է Քրիստոսի հետ։ Սակայն պատվիրանները խիստ վերանայվում են հերոսների կողմից, և ի վերջո վիպակի պատճառով Գորկու դեմ քրեական գործ է հարուցվում սրբապղծության մեղադրանքով[2]։ Լենինը, ծանոթանալով վիպակի ձեռագրին, նշել է իր արդիականությունը։ Ստեղծագործությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով[3]։
Մայրը ռուս.՝ Мать | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1906[1] |
Հրատարակվել է | 1907 |
Թարգմանիչ | Արշակ Աթայան |
Հայերեն հրատ. | 1938 |
Mother (Gorky novel) |
Գործողությունը տեղի է ունենում Ռուսաստանում XX դարի սկզբին, ներկայացվում է գործարանի աշխատանքային միջավայրը։ Փականագործի այրի Պիլագեյա Նիլովնայի որդին Պավել Վլասովը հանկարծ սկսում է կարդալ արգելված գրքեր, որոնք բերում էր քաղաքից և իր մոտ հավաքում ընկերներին։ Ֆաբրիկայում հայտնվում են թռուցիկներ աշխատակիցների վիճակի մասին, և Պավելի մայրը հպարտանում է իր որդու գործունեությամբ, սակայն վախենում է նրա համար։ Տունը խուզարկում են, սակայն ոչինչ չեն գտնում։ Պավելի ընկերներից մեկին՝ Պավելին ձերբակալում են։ Գործարանում աշխատավարձը նվազեցնում են և Պավելը փորձում է բողոքարկել, սակայն աշխատակիցները չեն գնում նրա հետևից։ Արդյունքում նա նույնպես ձերբակալվում է, ինչպես և շատ այլ մարդիկ։ Պելագեյա Նեիլովնան սկսում է ինքն առաքել թռուցիկները։
Պավելը և Անդրեյը դուրս են գալիս բանտից, ստեղծում են ժամանակավոր հանձնաժողով, որը շուտով ցրվում է և նրանց կրկին ձերբակալում են։ Պելագեյա Նիլովնան շարունակում է իր քարոզչական աշխատանքը, որը նրան դուր է գալիս, տեսնվում է որդու հետ, փորձում է կազմակերպել նրա փախուստը, սակայն Պավելը հրաժարվում է։ Դատը անցնում է, որի արդյունքում բոլոր ամբաստանյալներին ուղարկում են աքսորավայրեր։ Ընդհատակյա գործիչները որոշում են Պավելի խոսքը տպել, և Պելագեյա Նիլովնան որոշում է թռուցիկները տանել ուրիշ քաղաք։
Կայարանում նա տեսնում մի ծանոթ մարդու, հիշում է, որ նրան հանդիպել է դատարանում և հասկանում է, որ ամեն ինչ բացահայտվել է։ Այդ մարդը նրան մեղադրում է գողության մեջ, իսկ նա վրդովմունքով պատասխանում է, որ տանում է քաղաքականներից մեկի՝ իր տղայի խոսքը, փորձում է մարդկանց թռուցիկներ բաժանել, սակայն ժանդարմները բռնում են նրան և թույլ չեն տալիս խոսել։
Պավել Վլասովի նախատիպը եղել է Պյոտր Զալոմովը (մայիսի 3, 1877, Նիժնի Նովգորոդ - մարտի 28, 1955)՝ Ռուսաստանի հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։
1957 թվականին Տիխոն Խրենիկովը գրում է չորս գործողությամբ օպերա «Մայրը» վիպակի հիման վրա։ Այդ նույն թվականին օպերայի պրեմիերան տեղի ունեցավ Մեծ թատրոնում։
Վեպն առնվազն երեք անգամ էկրանավորվել է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.