Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի մարմին / From Wikipedia, the free encyclopedia
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը[1] Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | |
---|---|
Տեսակ | Շտաբակայան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնադրման թվական | 301 |
Երկիր | Հայաստան, Վաղարշապատ |
Ղեկավար | Գարեգին Բ Ոսկեհատցի |
Սեփականություն | Վաղարշապատի Քաղաքային Մարզադաշտ |
Գլխամաս | Էջմիածնի Մայր Տաճար, Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան |
Կազմված է | Էջմիածնի Մայր Տաճար, Բնակելի շենք վանականների («Երեմյան խցեր»), Հյուրանոց «Ղազարապատ», Մատենադարանի շենք, Սեղանատուն, Վեհարան, Վեհարան, Տպարանի շենք, Հուշարձան «Տրդատադուռ», Լիճ Ներսիսյան և Հիվանդանոցի շենք |
Կայք | armenianchurch.org |
Mother See of Holy Etchmiadzin Վիքիպահեստում |
Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։
Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը[2][3]։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։
Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։