Մասնակից:Հերմինե2001/Ավազարկղ05
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Փոլ Ջոնս (ծննդյան անվանումը Ջոն Փոլ; հուլիսի 6, 1747 - հուլիսի 18, 1792), շոտլանդական-ամերիկյան ռազմածովային կապիտան, ով Միացյալ Նահանգների առաջին հայտնի ռազմածովային հրամանատարն էր Ամերիկյան հեղափոխական պատերազմում: Նա շատ ընկերներ ձեռք բերեց ԱՄՆ քաղաքական վերնախավերի շրջանում (ներառյալ Ջոն Հենքոկը[1] և Բենջամին Ֆրանկլինը[2]), ինչպես նաև թշնամիներ (որոնք մեղադրեցին նրան ծովահենության մեջ), և հեղափոխության ժամանակ բրիտանական ջրային հատվածներում նրա գործողությունների շնորհիվ նա միջազգային համբավ ձեռք բերեց,որը մինչ օրս պահպանվում է: Որպես այդպիսին, նրան երբեմն անվանում են «Ամերիկյան նավատորմի հայր» (մականուն, որը նա կիսում է Ջոն Բարրիի և Ջոն Ադամսի հետ[3]):
Ջոնսը ծնվել և մեծացել է Շոտլանդիայում, դարձել է նավաստի և որպես հրամանատար ծառայել է մի քանի վաճառական նավերում։ Իր ապստամբ անձնակազմի անդամներից մեկին սրով սպանելուց հետո նա փախավ Վիրջինիայի գաղութ և մոտ 1775 թվականին միացավ նորաստեղծ մայրցամաքային նավատորմին՝ Միացյալ Նահանգների հեղափոխական պատերազմում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեմ պայքարում: Նա ղեկավարում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը, որոնք տեղակայված էին Ֆրանսիայում, գլխավորեց մեկ անհաջող հարձակում Բրիտանիայի վրա և մի քանի հարձակումներ բրիտանական առևտրային նավերի վրա: 1787 թվականին մնալով առանց հրամանատարության՝ նա միացավ Կայսերական Ռուսական նավատորմին և ստացավ թիկունքի ծովակալի կոչում։