Մասնակից:Մարիա Իշխանյան/Ավազարկղ8
From Wikipedia, the free encyclopedia
Քեյթ Շոպենը (/ˈʃoʊpæn/, [1][2] ամերիկյան անգլերենով՝ ʃoʊˈpæn, ˈʃoʊpən [3] ծնվել է 1850 թվականի փետրվարի 8-ին որպես Քեթրին Օֆլաերտի, մահացել՝ 1904 թվականի օգոստոսի 22-ին) [4] Լուիզիանայում ապրող ամերիկացի պատմվածքների և վեպերի հեղինակ է: Այժմ նա որոշ գիտնականների[5] կողմից համարվում է, հարավային կամ կաթոլիկ ծագմամբ ամերիկյան 20-րդ դարի ֆեմինիստ հեղինակներից մեկը, որոնցից է Զելդա Ֆիցջերալդը, և հանդիսանում է Լուիզիանա Կրեոլյան ժառանգության ամենատարածված և ընթերցված գրողներից մեկը:
Մարիա Իշխանյան/Ավազարկղ8 | |
---|---|
Քեյթ Շոպեն | |
Ծննդյան անուն | Քեթրին Օֆլաերտի |
Ծնվել է | 1850 թվական, փետրվար 8 |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | 1904 թվական, օգոստոս 22 |
Վախճանի վայր | Սենթ Լուիս, Միսսուրի, Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | վիպասան, պատմվածքներ գրող |
Ժանրեր | Իրատեսական գեղարվեստական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Զարթոնք» |
Ամուսին | Օսկար Շոպեն (ամուսնացել են 1870 թվականին, մահացել է 1882 թվականին) |
Զավակներ | 6 |
Ֆրանսիացի մոր և իռլանդացի հոր ժառանգը՝ Շոպենը ծնվել է Միսսուրիում, Սենթ Լուիսում: Նա ամուսնացավ և ամուսնու հետ տեղափոխվեց Նոր Օռլեան: Նրանք հետագայում բնակվում են Լուիզիանա նահանգի Կլուտյերվիլ քաղաքում: 1892-1895 թվականներին Շոպենը գրել է պատմվածքներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, որոնք տպագրվել են այնպիսի ազգային ամսագրերում, ինչպիսիք են Atlantic Monthly-ն, Vogue-ը, The Century Magazine-ը և The Youth's Companion-ը: Նրա պատմությունները հակասություններ են առաջացրել իր թեմաների և մոտեցման պատճառով՝ դրանք որոշ քննադատների կողմից դատապարտվել էին որպես անբարոյականություն:
Նրա ամենահայտնի գործերը երկու պատմվածքների ժողովածուներն են՝ «Բայու ժողովուրդը» (1894 թվական) և «Մի գիշեր Ակադիում» (1897 թվական): Նրա կարևոր պատմվածքների շարքերն են ներառում «Դեզիրեի փոքրիկը» (1893 թվական), խառնամուսնության հեքիաթը մինչպատերազմյան Լուիզիանայում[6], «Մեկ ժամվա պատմությունը» (1894 թվական)[7] և «Փոթորիկը» (1898 թվական)[6]: «Փոթորիկը» «Կադյան պարահանդեսի ժամանակ» պատմվածքի շարունակությունն է, որը հայտնվեց նրա առաջին պատմվածքների ժողովածուում՝ «Բայու ժողովուրդը» պատմվածքում[6]:
Շոպենը նաև գրել է երկու վեպ` «Մեղավոր» (1890) և «Զարթոնք» (1899), որոնք համապատասխանաբար գրված են Նոր Օռլեանում և Գրան-Մեն կղզում: Նրա պատմությունների կերպարները սովորաբար Լուիզիանայի բնակիչներ են, և շատերը տարբեր էթնիկական կամ ռասսայական ծագմամբ սերունդներ են: Նրա գործերից շատերը գրված են Լուիզիանայի հյուսիս-կենտրոնական նահանգի Նեչիտոչե քաղաքում, որտեղ նա ապրել է:
Մահվանից հետո մեկ տասնամյակի ընթացքում Շոպենը լայնորեն ճանաչվեց որպես իր ժամանակի առաջատար գրողներից մեկը[8]: 1915 թվականին Ֆրեդ Լյուիս Պեթթին գրել է. «Շոպենի որոշ աշխատանքները հավասարազոր են այն լավագույն աշխատանքներին, որոնք նա գրել է Ֆրանսիայում կամ նույնիսկ Ամերիկայում: Նա ցույց տվեց, այնը ինչը կարելի է բնութագրել որպես համարյա հանճարեղին հավասարազոր հայրենի պատմողական միտում »[8]