Մասնակից:Մելինա/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Յանթայ (չինարեն՝ 烟台市, որը կրճատվել է որպես Յան, պատմականորեն հայտնի է որպես Ճըֆու, որը նաև նավահանգստային քաղաք է), պրեֆեկտուրայի մակարդակի քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանտոն նահանգի իրավասության ներքո։ Այն ափամերձ բաց քաղաք է, որը նշանակվել է Պետական խորհրդի կողմից։ Գտնվում է Շանտոն նահանգի արևելյան մասում: Քաղաքից արևելք գտնվում է Վեյհայ քաղաքը, իսկ հարավ-արևմուտքում՝ Ցինտաո քաղաքը։ Արևմուտքում սահմանակից է Վեյֆան քաղաքին, հյուսիսում՝ Բոհայ ծովին, իսկ հարավում՝ Դեղին ծովին։ Ծովից այն կողմ Լիաոտոն թերակղզին է և Հարավային Կորեան: Գտնվելով Ծիանտոն թերակղզու հյուսիսային մասում, քաղաքը հյուսիսից և հարավից շրջապատված է ծովով, իսկ արևելքից և արևմուտքից այն կապված է ցամաքային ճանապարհով: Տարածքը կարելի է բաժանել չորս շրջանների՝ լեռներ, բլուրներ, հարթավայրեր և ափամերձ գոտիներ՝ ընդհանուր 63 կղզիներով՝ մեծ և փոքր։ Արևմուտքում Դածըշան լեռն է, կենտրոնական մասում Աիշան լեռը, իսկ արևելքում Կունյուշան լեռն է։ Հիմնական գետերն են ՝ Վուլոնը, Սինանը, Տաթուծիան, Ծիեն, Վանը և Տաթուո գետերը և այլն։ Քաղաքի ժողովրդական կառավարությունը գտնվում է Լայշան շրջանի Ֆուրոնգ փողոցի թիվ 6 հասցեում։ Յանթայը Շանտոն թերակղզու քաղաքային ագլոմերացիայի կենտրոնական քաղաքն է, լավագույն չինական հմայիչ քաղաքը և ՄԱԿ-ի Հաբիթաթի մրցանակի դափնեկիր:
Բնակավայր | |
---|---|
Մելինա/Ավազարկղ1 | |