Մասնակից:Սվետլանա2/ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Infobox medical condition (new)
Իրական պոլիցիտեմիա միելոպրոլիֆերատիվ նորագոյացություն է (քրոնիկական լեյկեմիա), որի դեպքում ոսկրածուծի կողմից չափազանց շատ են արտադրվում արյան կարմիր բջիջներ՝ էրիթրոցիտներ[1]։
Գանգատները, որոնք առաջանում են իրական պոլիցիտեմիայով հիվանդների մոտ, հիմնականում պայմանավորված են արյան խտության բարձրացմամբ, որն առաջանում է էրիթրոցիտների քանակի ավելացման պատճառով։ Այն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում և կարող է ընթանալ համապատասխան սիմպտոմներով կամ առանց դրանց։ Ընդհանուր ախտանիշներն են ՝ քորը և ուժեղ այրող ցավը ձեռքերում կամ ոտքերում, որը հաճախ ուղեկցվում է մաշկի կարմրավուն կամ կապտավուն գունավորմամբ։ Իրական պոլիցիտեմիայով հիվանդների մոտ հավանական է հոդատապային արթրիտի առաջացումը։ Բուժումը իր մեջ ներառում է հիմնականում ֆլեբոտոմիա, ինչպես նաև պերօրալ ընդունման քիմիոթերապիա և այլ բուժման նոր մեթոդներ, ինչպիսիք են Ինտերֆերոնի երկար ազդող պրեպարատները։