Մասնակից:Armeene/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Գիտության ճյուղեր, կոչվում են նաև գիտություններ, «գիտական ոլորտներ» կամ «գիտական առարկաներ», սովորաբար բաժանվում են երեք խոշոր խմբերի․
- Ֆորմալ գիտություններ․ ենթադրում է ֆորմալ համակարգերի ուսումնասիրություն, ինչպիսիք են տրամաբանության և մաթեմատիկայի ճյուղերի ներքո գտնվողները, որոնք ապրիորի են ի տարբերություն էմպիրիկ մեթոդաբանության։
- Բնական գիտություններ. ենթադրում է բնական երևույթների ուսումնասիրություն (ներառյալ տիեզերական, երկրաբանական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները)։ Բնական գիտությունը կարելի է բաժանել երկու հիմնական ճյուղերի՝ ֆիզիկական գիտության և կենսագիտության (կամ կենսաբանական գիտության)։
- Հասարակական գիտություններ․ ենթադրում է մարդկային վարքագծի ուսումնասիրություն սոցիալական և մշակութային առումներով[1]։
Բնական ու հասարակական գիտությունները էմպիրիկ գիտություններ են, այսինքն՝ գիտելիքները պետք է հիմնված լինեն դիտարկելի երևույթների վրա և կարողանան ստուգվել նույն պայմաններում աշխատող այլ հետազոտողների կողմից[2]։ Այս ստուգելիությունը կարող է լինել տարբեր գիտական ճյուղերի ներսում[3][4]։
Բնական, հասարակական և ֆորմալ գիտությունները կազմում են հիմնարար գիտությունները, որոնք էլ հիմք են հանդիսանում միջառարկայական և կիրառական գիտությունների համար, ինչպիսիք են ճարտարագիտությունը և բժշկությունը։ Բազմաթիվ գոյություն ունեցող մասնագիտացված գիտական առարկաներ կարող են ներառել այլ գիտական առարկաների մասեր, բայց հաճախ իրենց տերմինաբանությամբ ու փորձով[5]։