Մասնակից:GgGevorg/ՄԻԱՎ/ՁԻԱՀ
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու իմունային անբավարարության վիրուս / ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ), մարդու իմունային համակարգի հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ).[1] Վարակի սկզբնական շրջանում անձը կարող է ունենալ կարճ տևողությամբ գրիպանման ախտանիշեր։ Սովորաբար սրան հաջորդում է ավելի երկարատև առանց ախտանիշերի շրջանը։ Աստիճանաբար հարաճելով՝ հիվանդությունն ավելի ու ավելի է ախտահարում իմուն համակարգը, օրգանիզմը դարձնում ավելի անպաշտպան վարակների (ներառյալ պայմանական ախտածին մանրեներով հարուցվող վարակները, անգլ.՝ opportunistic infections) և ուռուցքների նկատմամբ, որոնք սովորաբար չեն հանդիպում նորմալ վիճակում գտնվող իմուն համակարգ ունեցող անձանց մոտ։
GgGevorg/ՄԻԱՎ/ՁԻԱՀ |
---|
ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների (ներառյալ մերձեցման հետանցքային (անալ) և նույնիսկ բերանային (օրալ) տարբերակները) միջոցով, վարակված արյան փոխներարկման, ներարկիչների բազմակի օգտագործման և հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխային փոխանցման ճանապարհով։[2] Օրգանիզմի որոշ հեղուկներ, ինչպիսին են՝ թուքը և արցունքները, չեն փոխանցում ՄԻԱՎ-ը։[3] Հիվանդության տարածումը վերահսկելու հիմնական ռազմավարությունը պաշտպանված սեռական հարաբերություները խրախուսող և ներակիչների մեկանգամյա օգտագործմանը նպաստող ծրագրերի իրականացումն է։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ լիարժեք բուժում կամ պատվաստումներ չկան, սակայն հակառետրովիրուսային բուժումը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը և թույլ է տալիս բնականոնին մոտ կյանքով ապրել։ Չնայած հակառետրովիրուսային բուժումը նվազեցնում է մահվան և բարդությունների զարգացման վտանգը, այս դեղամիջոցները թանկ են և կարող են կողմնակի ազդեցությունների պատճառ դառնալ։
Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ-ը սկիզբ է առել արևմտյան-կենտրոնական Աֆրիկայում 20-րդ դարի սկզբներին։[4] ՁԻԱՀ-ը առաջին անգամ ճանաչվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ» գործակալության կողմից, իսկ նրա պատճառ հանդիսացող ՄԻԱՎ վարակը հայտնաբերվել է նույն տասնամյակի առաջին կեսերին։[5] Հայտնաբերումից հետո ՁԻԱՀ-ը եղել մոտ 30 միլիոն մահերի պատճառ (2009թ․ դրությամբ)։[6] 2010թ․-ի դրությամբ շուրջ 34 միլիոն մարդ հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր։[7] ՁԻԱՀ-ի տարածումը ներկայումս գնահատվում է որպես պանդեմիկ` հիվանդություն, որի բռնկումը տեղի է ունենում շատ մեծ տարածքներում և տարածվում է ակտիվ ձևով։[8]
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հասարակության վրա թողել է շատ մեծ ազդեցություն՝ և որպես հիվանդություն, և որպես խտրականության առաջացման աղբյուր։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ կան շատ սխալ կարծիքներ, մասնավորապես, որ այն կարող է փոխանցվել կենցաղային՝ ոչ սեռական շփումների ժամանակ։ Հիվանդությունը նաև դարձել է կրոնների ընդգրկմամբ բազմաթիվ վեճերի առարկա։