Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ12
From Wikipedia, the free encyclopedia
Լեդրա փողոց, Կիպրոսի Նիկոսիայի կենտրոնում գտնվող գլխավոր առևտրային մայրուղին է: Լեդրա փողոցը միացնում է Հյուսիսային Նիկոսիա քաղաքի մի մասը, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի փաստացի վերահսկողության տակ և Հարավային Նիկոսիան[1]:
Սա նախկին բարիկադի վայրն է Լեդրա փողոցում, որը գտնվում է Միավորված ազգերի կազմակերպության բուֆերային գոտու դիմաց: Բարիկադը խորհրդանշում էր Նիկոսիայի բաժանումը հունական հարավ և թուրքական Հյուսիս: 2008 թվականի ապրիլին այն հանվեց, և Լեդրա փողոցը դարձավ Կիպրոսի Հարավային և հյուսիսային մասերի վեցերորդ խաչմերուկը։ Լեդրա փողոցը անցնում է Օնասագորու փողոցին զուգահեռ։
Փողոցի անունը կապված է հնագույն քաղաք-Լեդրա թագավորության հետ, որը հիմնադրվել է մթա 1050 թվականին և գտնվում է կղզու կենտրոնում, որտեղ այսօր գտնվում է մայրաքաղաքը: