Մասնակից:Inesa Avagyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Քրեական գրականություն, դետեկտիվ պատմություն, սպանության առեղծված, առեղծվածային ու ոստիկանական վեպ, տերմիններ, որոնք օգտագործվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ խուզարկուի կողմից հետաքննվող ծանր հանցագործություն, հիմնականում սպանություն նկարագրելու համար[1]։ Այն սովորաբար տարբերակվում է հիմնական գեղարվեստական գրականությունից և մյուս ժանրերից, որոնցից են պատմական գրականությունը կամ գիտական ֆանտաստիկան, բայց դրանց տարբերակման սահմաններն անորոշ են։ Քրեական գեղարվեստական գրականությունն ունի բազմաթիվ ենթաժանրեր[2], որոնցից են դետեկտիվը (օրինակ whodunit), իրավական դրաման, ծանր կարդացվող գրականությունը և իրավական թրիլլերները։ Քրեական դրամաների մեծ մասը կենտրոնացված է հանցագործության հետաքննության վրա և չի ներկայացնում դատական նիստերի դահլիճը։ Անորոշությունն ու առեղծվածը հիմնական տարրերն են, որոնք ժանրում գրեթե ամենուր են։