Մասնակից:Manan Mkhitaryan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային Սպորտաձև, սպորտի այն տեսակներն են, որոնք խաղում են հիմնականում ձյան կամ սառույցի վրա:[1] Այս սպորտաձևերը հիմնականում դահուկային սպորտի, չմշկասահքի, սահնակով սպորտաձևերի տարատեսակներ են: Ավանդաբար այս սպորտաձևերով զբաղվում են ցուրտ վայրերում՝ ձմռանը, բայց արհեստական ձյունն ու արհեստական սառույցը ապահովում են ավելի բարձր կայունություն: Արհեստական սառույցը կարող է օգտագործվել սառցադաշտեր ապահովելով չմշկասահքի, տափօղակով հոկեյի և գնդակով հոկեյի (բենդի) համար մեղմ կլիմայի ժամանակ:
Հայտնի անհատական մարզաձեւերից են՝ դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, սնոուբորդը, դահուկացատկը, չմշկավազքը, գեղասահքը, սահնակավազքը (սահնակային սպորտ մեջքով սահնակին պառկած), սկելեթոնը (սահնակային սպորտ՝ փորով սահնակին պառկած), բոբսլեյը, ձյունագնացությունը: Տարածված թիմային սպորտաձևերից են՝ տափօղակով հոկեյը, կյոռլինգը և գնդակով հոկեյը (բենդին): Ըստ մասնակիցների թվի տափօղակով հոկեյը աշխարհի ամենատարածված ձմեռային սպորտաձևն է, նրան հետևում է գնդակով հոկեյը (բենդին)[2]: Ձմեռային սպորտաձևերը սովորաբար ունենում են իրենց բազմաբնույթ սպորտային մրցաշարերը օրինակ օլիմպիական խաղերը: