Մասնակից:Marimiqmm/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Անգլիայի խոհանոցը ամերիկյան խոհանոց է, որ առաջացել է ԱՄՆ-ի Նոր Անգլիայի մարզում, և դրա արմատները գալիս են անգլիական խոհանոցից: Այն բնութագրվում է ծովամթերքի և կաթնամթերքի լայն կիրառմամբ, ինչը ծովային նավահանգիստներից և ձկնորսական արդյունաբերությունից նրա պատմական կախվածության, ինչպես նաև ներքին շրջաններում կաթնամթերքի լայնածավալ մշակման արդյունք են համարում։ Նոր Անգլիայի հնագույն Պուրիտանյան բնակիչներից շատերը Արևելյան Անգլիայից էին, որտեղ եփելը (օրինակ ՝ կարկանդակներ, լոբի, հնդկահավ) ավելի տարածված էր, քան տապակելը, ինչպես այլ տեղերում տարածված էր[1]: Նոր Անգլիային բնորոշ երկու հայտնի սննդամթերքներն են թխկու օշարակը և լոռամիրգը։ Ավանդական ստանդարտ օսլան կարտոֆիլինն է, չնայած բրձնի կիրառությունն էլ որոշակի մեծացել է ժամանակակից խոհանոցում։ Նոր Անգլիայի խոհանոցը հիմնականում օգտագործում է աղացած սև պղպեղ,տարածված են նաև մաղադանոս, սխտոր, եղեսպակ, մի քանի Կարիբյան հավելումներ, ինչպիսիք են մշկընկույզ՝ գումարած մի քանի իտալական համեմունքներ: Սերուցքի օգտագործումը տարածված է կաթնամթերքից կախվածության շնորհիվ: Սննդի պատրաստման նախընտրելի մեթոդներն են շոգեխաշելը, եռացնելը, թխելը։ Շատ տեղական բաղադրիչներ, ինչպիսիք են դդում, եգիպտացորեն, տեղական լոբի, արևածաղիկ, վայրի հնդկահավ, թխկու օշարակ, լոռամիրգ, և ճաշատեսակներ, օրինակ՝ եգիպտացորենի հացը, «Ջոնի» տորթերը և հնդկական պուդինգը, վերցվել են հարավային Նոր Անգլիայի ալգոնկինյան խոհանոցից: