Մասնակից:Norayram/Ավազարկղ Բ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնկորդ (անգլ.՝ Concorde, [ˈkɒŋkɔrd]) շահգարծումից հանված տուրբոշարժիչներով գերձայնային ուղևարատար կամ բեռնափոխադրող օդանավ։ Առևտրային նպատակներով օգտագործված երկու գերձայնային բեռնափոխադրող ինքնաթիռներից մեկն է, մյուսը եղել է Տուպոլև Տու֊144֊ը։ Կոնկորդը պատրաստվել է համատեղ ՙAérospatiale՚ և Բրիտանական Ավիակորպորացիայի նախաձեռնությամբ անգլո֊ֆրանսիական համագործակղության շրջանակներում։ Այն զարգացրել է 2.04 Mach արագություն 92֊ից 128 ուղևորի համար։ 1969 թվականին ունենալով առաջին թռիչքը, Կոնկորդը 1976 թվականին մտցվեց շահագործման մեջ և շարունակեց իր առևտրային թռիչքները հաջորդ 27 տարիներին։
Սա Norayram մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Կոնկորդ | |
---|---|
Բրիտանական Ավիաուղիների Կոնկորդը 1986 թվականին | |
Արտադրող | «British Aircraft Corporation»-ը (այժմ՝ «BAE Systems») «Sud Aviation» (հետագայում՝ «Aérospatiale» և EADS) |
Առաջին թռիչք | Մարտի 2, 1969 |
Շահագործման սկիզբ | Հունվարի 21, 1976 |
Շահագործման ավարտ | Նոյեմբերի 26, 2003 (առանց ուղևորների վերջին թռիչքը դեպի Ֆուլթոն) |
Կարգավիճակ | Շահագործումից հանված |
Արտադրման թվականներ | 1965–1979 |
Միավոր արտադրված | 20 (ներառյալ 6 ոչ ուղևորատար օդանավերը)[1][2] |
Մշակման նախագծի արժեք | £ 1.3 միլիարդ[3] |
Միավորի արժեք | £ 23000000 1977 թվականին |
Կոնկորդի չվերթների շարքին են պատկանում նաև միջմայրցամաքային թռիչքները, ինչպիսիք են Լոնդոնի Հիդրոու և Շարլ դը Գոլի օդանավակայաններից դեպի Ջոն Ֆ․ Քենեդի, Վաշինգթոն Դյուլսի և Գրանթլի Ադամսի միջազգային օդանավակայաններ թռիչքները, որոնք ավելի կարճ էին տևում քան այլ ինքնաթիռների նույն թռիչքների տևողության կեսը։ Արտադրելով միայն 20 օդանավ, Կոնկորդի արտադրությունը զգալի տնտեսական կորուստ էր․ «Էյր Ֆրանսը» և Բրիտանական ավիաուղիները նույնպես ստացան բավականաչաջ պետական դրամական օժանդակություն դրանք գնելու համար։ Կոնկորդը շահագործումից հանվել է 2003 թվականին իր տեսակի մեջ նախադեպը չունեցող Էյր Ֆրանսի միակ ավիովթարից 2000 թվականին, սեպտեմբերի 11֊ի տեռորիստական հարձակումներից հետո 2001 թվականին և Էյրբասի՝ «Aérospatiale֊ի» և BAC֊ի սպասարկումը դադարեցնելու մասին որոշումից հետո։[4]
Ֆրանսիայում և Միացյալ թագավորությունում ընդհանուր հաշվով արտադրվել է 20 օդանավ, որոնցից 6֊ը եղել են նախատիպային և մշակման նպատակով։ Մնացյալից յոթական հասել է Էյր Ֆրանսին և Բրիտանական Ավիաուղիներին։ Կոնկորդի անվանումը արտացոլում է Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև համատեղ մշակման համաձայնությունը։ Միացյալ Թագավորությունում ցանկացած կամ բոլոր այդ տեսակի օդանավերը հայտնի «Կոնկորդ» անվանմամբ (անգլ.՝ "Concorde", առանց առանց որոշյալ կամ անորոշ հոդի)։ Օդանավը բազմաթիվ մարդկանց կողմից համարվում է ավիացիայի իկոնան, իսկ ճարտարագիտության՝ հրաշալիքը։[5]