Մասնակից:Prince of Nothing05/Բյուզանդական կայսրություն/Մաս Ա
From Wikipedia, the free encyclopedia
Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելահռոմեական կայսրություն), կայսրություն էր Ուշ անտիկ և Միջին դարերում, որ տարածվում էր Կոստանդնոպոլիս քաղաքի շուրջը։ Երբեմն հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն: Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία)։ Բյուզանդական կայսրությունը Բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր։ [2][3] Սակայն ներկայումս Բյուզանդիան զանազանվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր Հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը Հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն [2]:
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
| |||||
Քարտեզ2 | |||||
| |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս1 | ||||
Մակերես | 1.680.000 կմ2(300 թ.) | ||||
Բնակչություն | 17.000.000 (300 թ.) | ||||
Մակերես | 2.070.000 կմ2(565 թ.) | ||||
Բնակչություն | 26.000.000 (565 թ.) | ||||
Մակերես | 1.200.000 կմ2(1025 թ.) | ||||
Բնակչություն | 12.000.000 (1025 թ.) | ||||
Մակերես | 120.000 կմ2(1312 թ.) | ||||
Բնակչություն | 2.000.000 (1312 թ.) | ||||
Լեզու | Լատիներեն (մինչև 7-րդ դար), Միջին հունարեն, Հայերեն, Ասորերեն | ||||
Ազգություն | Հույներ, Հայեր, Ասորիներ, Սլավոններ | ||||
Կրոն | Ուղղափառություն, Հայ Առաքելական, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկություն | ||||
Արժույթ | Սոլիդուս, Հիպերպիրոն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Դինաստիա | Ավելի քան 20 դինաստիաներ | ||||
Պետության գլուխ | Կայսր | ||||
Օրենսդրություն | Բյուզանդական Սենատ | ||||
Պատմություն | |||||
- Հուստինիանոս I-ի գահակալում | 527-565 թթ. | ||||
- Յարմուք գետի ճակատամարտ | 636 թ. | ||||
- Մանազկերտի ճակատամարտ | 1071 թ. | ||||
1 Կոստանդնուպոլիս (330–1204 թթ. և 1261–1453 թթ.): Նիկեայի կայսրության մայրաքաղաքը Նիկեան էր: 2 Բյուզանդիայի անկման տարբեր տարեթվեր են նշվում. 1204 թ.` Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից, 1461 թ.` Տրապիզոնի գրավումը թուրք-օսմանների կողմից: |
Հռոմեական կայսրություն - Բյուզանդական կայսրություն տարանջատման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թ-ին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, "Կոստանդիանոսի քաղաք" ("Նոր Հռոմ")։ [n 1] Հռոմեական կայսրությունը վերջնականապես կիսվեց 395 թ-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379–395)։ 395 թ-ին Բյուզանդիան վերջնականապես տարանջատվում է Արևմուտքից։ Սակայն "բուն" Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610–641), ով վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը թեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի:[5]
Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի` 4-րդ դարից մինչև 1453 թ-ը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։
Սակայն 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ-թուրքերին կորցրեց կայսրության սիրտը` համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք կայսրությունը 12-րդ դարում ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183–1185) կայսեր մահից հետո կայսրությունը դարձյալ սկսեց անկում ապրել։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թ-ին, երբ խաչակիրների կողմից Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճվեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և կայսրությունը մասնատվեց մանր հունական և լատինական իշխանությունների։
Չնայած 1261 թ-ին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային ամենամեծ վերելքի հետ։ [3]
14-րդ դարում մի քանի անգամ կրկնվող քաղաքացիական պատերազմների հետևանքվ, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան կայսրությանը: Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների` 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։