Մասնակից:SaLuiza/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկայի մշակույթը բազմազան ու տաբեր է. այն իրենից ներկայացնում է տարբեր ցեղերից կազմված երկրների խառնուրդ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունը Աֆրիկա մայրցամաքից: Աֆրիկայի մշակույթը նրա բազմազան բնակչության արգասիքն է,արդյունքը, որն այսօր զբաղեցնում է Աֆրիկա մայրցամաքը և հանդիսանում է աֆրիկյան սփյուռքը: Աֆրիկայի մշակույթը իր արտահայտումն է գտնում արհեստների և արվեստների, բանահյուսության, կրոնի, խոհանոցի, երաժշտության և լեզուների միջոցով:[1] Մշակույթի արտահայտումներն Աֆրիկայում լի են. այստեղ մշակութային բազմազանության կարելի է հանդիպել ինչպես տարբեր, այնպես էլ առանձին երկրներում: Չնայած այն հանգամանքին, որ Աֆրիկայում մշակույթը բազմազան է, ավելի մանրամասն ուսումնասիրելով կարելի է նկատել այն նմանությունները, որոնք ևս առկա են, օրինակ՝ այն բարքերը, որոնք նրանք են կրում, այն սերն ու հարգանքը, որ տածում են իրենց մշակույթի, ինչպես նաև այն խորը հարգանքը, որ ունեն մեծերի և կարևոր անձաց նկատմամբ ինչպիսիք են թագավորները, միապետները և ղեկավարները: Աֆրիկան ինչպես նախկինում, այսօր էլ կրում է մյուս մայրցամաքների ազդեցությունը:Սա բացատրվում է անընդհատ փոփոխվող աշխարհին հարմարվելու պատրաստակամությամբ, քան իրենց ստսատիկ մշակույթին արմատացած մնալով:Քչերը, որոնք ունեին արևմտյան կողմնորոշում համոզված էին Եվրոպական մշակույթով և քրիստոնեությամբ, բայց Աֆրիկյան ազգայնականության աճի հետ մեկտեղ տեղի ունեցավ մշակույթի վերկանգնում: Աֆրիկյան շատ իշխանություններ իրենց աջակցությունը ցուցաբերեցին ազգային պարի և երաժշտության խմբերին, թանգարաններին, նաև արվեստագետներին ու երգիչներին: