Մասնակից:Tathevvve/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կեղծ մահ[Ն 1], վարքագիծ, երբ կենդանիները այնպիսի տեսք են ընդունում, իբրև մահացել են: Այն անշարժ վիճակ է, որն ամենից հաճախ առաջանում է գիշատիչների հարձակման հետևանքով և բնորոշ է մի շարք կենդանիների՝ միջատներից և խեցգետիններից մինչև կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ և ձկներ[5][6][7]: Թվացյալ մահը տարբերվում է որոշ կենդանիների մոտ նկատվող, այսպես կոչված, «սառած վարքագծից»[5][7]:
Կեղծ մահը կենդանիների խաբեության ձև է, որը համարվում է հակագիշատիչ պաշտպանվելու ռազմավարություն, բայց այն կարող է օգտագործվել նաև որպես ագրեսիայի արտահայտմանձև: Եթե այն դրսևորվում է մարդկանց մոտ, ապա երևույթը երբեմն խոսակցական լեզվով հայտնի է որպես կենդանիների հիպնոս: «Կենդանիների հիպնոս» կոչվող երևույթի մասին ամենավաղ գրավոր արձանագրությունը թվագրվում է 1646 թվականին՝ Աթանասիուս Կիրխերի զեկույցում, որտեղ նա հնազանդեցնում էր հավերին[8]: