Մասնակից:VdmBrmyn/Շիկակարմիր մազեր
From Wikipedia, the free encyclopedia
Շիկակարմիր մազերը (բնական) բնակչության մեջ նկատվում են միայն 1-2 %֊ի մոտ։ Մազերի այդ գույնը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք ապրում են Եվրոպայի հյուսիսում կամ արևմուտքում։
Կարմրահեր մազերի գույնը տարբերում են բորդոյից և այրված նարնջագույնից մինչև պղնձի պայծառ երանգները։ Կարմրահեր հասկացությունը (անգլ.՝ redhead) հայտնի է դարձել արևմտյան երկրներում 1510 թվականներից[1]։ Կարմրահերները սովորաբար ունեն բաց մաշկի և բաց աչքերի (մոխրագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, երբեմն նաև շագանակագույն) գույն, ինչպես նաև ունեն պեպեններ, և զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ[2]։
Կարմիր գույնի մազերը հանդիպում են բավականին հազվադեպ, ինչը հնարավոր է դարձնում անց կացնել այնպիսի իրադարձությունների, ինչպիսին են «Համաշխարհային կարմրահերների հանդիպում»։ 2009 թվականին կայացել է այդպիսի հանդիպում նիդերլանդական Բրեդա քաղաքում։ Կազմակերպիչները սպասել են մոտ 36 պետություններից 4000 մասնակից[3]։
Մի մասը համարում է, որ շիկահեր ազգը ուդմուրտներն են[4]