Մաստիտ
From Wikipedia, the free encyclopedia
Մաստիտ, կրծքագեղձի բորբոքում, որն սովորաբար կապված է կրծքով կերակրման հետ[1][5][6]։ Արտահայտվում է տեղային ցավով, կարմրությամբ[1], ջերմությամբ[1] և ընդհանուր թուլությամբ։ Սկիզբը սուր է, արագ և սկսվում է հետծննդաբերական առաջին ամիսներին[1]։ Բարդություններից է թարախակույտի ձևավորումը[2]։
Մաստիտ | |
---|---|
Մաստիտի 1900-ականների նկարված նկար։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Տեղային ցավ կրծքի շրջանում, կարմրություն,տենդ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
ՀՄԴ-10 | N61 |
Ախտորոշում | Հիմնված է գանգատների և ախտանիշների վրա[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Խցանված կաթնային ուղիներ[3], ծորանի անանցանելիություն[4], կրծքագեղձի քաղցկեղ[1], |
Բուժում | Հակաբիոտիկներ՝ ցեֆալաքսին, ցավազրկողներ՝ իբուպրոֆեն[1][2] |
Բարդություններ | Թարախակույտ |
Կանխարգելում | Հաճախակի կերեկրումններ[2] |
Հաճախություն | Կերակրող կանանց 10%-ի մոտ[2] |
Սկիզբը | Սուր |
Mastitis Վիքիպահեստում |
Ռիսկային գործոններից են պտուկների ճաքերը, կրծքային պոմպի կիրառումը ( անգլ.՝ breast pump) և երեխային կաթից կտրելը[1]։ Առավել հաճախ հարուցվում է ստրեպտոկոկերի և ստաֆիլոկոկերի միջոցով[1]։ Ախտորոշումը դրվում է գանգատների հիման վրա[2]։ Գերձայնային հետազոտությունն օգնում է որոշել թարախակույտի տեղակայման վայրը[1]։
Կանխարգելման համար անհրաժեշտ է կերակրման ճիշտ տեխնիկայի ապահովում և հաճախակի կերակրումներ[2]։ Վարակի առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիներ, օրինակ՝ ցեֆալեքսին, ցեֆտրիաքսոն[2]։ Կերակրումը անհրաժեշտ է շարունակել, քանի որ կրծքագեղձի դատարկումը նպաստում է բուժմանը և արագ ապաքինմանը[1][2]։ Մաստիտը հանդիպում է կերակրող մայրերի 10%-ի շրջանում[1][2]։