Մատենադարան
հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոն / From Wikipedia, the free encyclopedia
Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 500000 այցելու։
Մատենադարան | |
---|---|
Մատենադարանի շենք | |
Տեսակ | պատկերասրահ, արխիվ, գիտահետազոտական ինստիտուտ և գրականության թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Վայր | Մատենադարանի շենք |
Կազմված է | Խճանկար «Ավարայրի Ճակատամարտ» («Վարդանանք»), Բացօթյա ցուցադրություն, Որմնանկարներ «Հայ մշակույթի պատմություն», Անանիա Շիրակացու հուշարձան, Գրիգոր Տաթևացու հուշարձան, Թորոս Ռոսլինի հուշարձան, Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, Մխիթար Գոշի հուշարձան, Մովսես Խորենացու հուշարձան և Ֆրիկի հուշարձան |
Հասցե | Մեսրոպ Մաշտոցի պող. 53[1] |
Հիմնադրվել է | 1921 |
Այցելուներ | 50 000 մարդ |
Կայք | matenadaran.am |
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ[2]։
Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում[3]։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»[4]։