Մատ (շախմատ)
հաղթական դիրք շախմատում / From Wikipedia, the free encyclopedia
Մատ, իրավիճակ շախմատում, երբ արքան գտնվում է շախի տակ, իսկ խաղացողը չի կարող անել որևէ քայլ այդ շախից պաշտպանվելու համար։ Դա նշանակում է նման իրավիճակի մեջ հայտնված կողմի պարտություն։ Շախմատային նոտագրության մեջ մատը խաղաքարի քայլից հետո նշանակվում է «×», «++» կամ «#» նշաններից մեկով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատ (այլ կիրառումներ)
Այսպիսով, մատ է, եթե միաժամանակ.
- արքան գտնվում է շախի տակ,
- արքան հնարավորություն չունի հեռանալ շախից (նրա շուրջը բոլոր դաշտերը զբաղված են խաղաքարերով կամ գտնվում են մրցակցի խաղաքարերի հարվածի տակ, կամ արքան գտնվում է խաղատախտակի եզրի մոտ),
- խաղացողը հնարավորություն չունի շախից ծածկվելու այլ խաղաքարով,
- չկա շախ հայտարարած խաղաքարը վերցնելու հնարավորություն։
Եթե արքային շախ հայտարարված չէ, բայց նա չունի այնպիսի քայլ, որ շախի տակ չհայտնվի, և նրա ոչ մի խաղաքար քայլ անելու հնարավորություն չունի, ապա դա պատ է, և պարտիայի արդյունքը ոչ-ոքի է։