Մարգար Ժամհարյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարգար Ժամհարյան.

Մարգար Ժամհարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարգար Ժամհարյան
Ծնվել է1877
Մահացել է1905
Մահվան վայրՇուշի
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի
ԳործունեությունՖիդայի
Վրիժառու
Մարտիկ

Մարգար Ժամհարյան (մականունը՝ Մռավ, 1905), հայ ֆիդայի, վրիժառու, ռազմական գործիչ[1]:

Կենսագրություն

Մռավը ծնվել է 1877 թվականին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում՝ ներկայիս Արցախի Հանրապետության տարածքում: Զինվորական ծառայությունը անցկացրել է ռուսական բանակում (Սանկտ Պետերբուրգ): Ուսման նպատակով մեկնել է Պրուսիայի թագավորություն (Գերմանիա), սակայն, կրթությունը անավարտ թողնելով, վերադարձել է Հարավային Կովկաս: Ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգում գործող հայկական ինքնապաշտպանական մարտական խմբակներին[1]:

Գանձակում կազմակերպել և իրագործել է հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող փոխնահանգապետ Լոլաձեի սպանությունը: Ռազմական գործողությունից հետո մեկնել է Արևմտյան Հայաստան՝ Կարին, Բաղեշ, Մուշ, որտեղ ընդգրկվում է Հակոբ Զավարյանի բուժապահովման ստորաբաժանման կազմում: Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին[1]:

Մարգար Ժամհարյանը զոհվել է 28 տարեկան հասակում Շուշի քաղաքի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1905-1907, 1917-1921", документальная книга, Ереван 2009. Авторское издание. ISBN 978-9939-53-401-5.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարգար Ժամհարյան
Listen to this article