Մարկոս Ավրելիոս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարկոս Ավրելիոս.

Մարկոս Ավրելիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարկոս Ավրելիոս
Ծնվել է՝ապրիլի 26, 121
ԾննդավայրՀռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 17, 180[1] (58 տարեկանում) բնական մահով
Վախճանի վայրՎինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն
Սուրբ Հրեշտակի ամրոց
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհին հռոմեացիներ
ՏոհմNerva–Antonine dynasty?
քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող
ՀայրՄարկո Աննիոս Վերոս և Անտոնինոս Պիոս
ՄայրԴոմինիտա Լուսիլա
ԵրեխաներԿոմմոդոս, Marcus Annius Verus Caesar?, Annia Aurelia Galeria Faustina?, Fadilla?, Lucilla?, Annia Cornificia Faustina Minor?, Vibia Aurelia Sabina? և Titus Aurelius Fulvus Antoninus?
Հավատքհին հռոմեական կրոն

Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատ.՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121, Հռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն - մարտի 17, 180[1], Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։

Կենսագրություն

Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։ 166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «ո(կոլոսների)» (հովիվների) ապստամբությունը։

Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» («Գիրք ոսկեղենիկ») փիլիսոփայական աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 1,2 Марк-Аврелий, Антонин // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 15. — С. 201.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարկոս Ավրելիոս
Listen to this article