Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս.

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս
Ծնվել է՝սեպտեմբերի 14, 208
Մահացել է՝հունիսի 8, 218 (9 տարեկանում)
Վախճանի վայրԱնտոք, Coele-Syria, Հին Հռոմ
Անտոք
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմՍևերոսներ
կառավարիչ
ՀայրՄակրինոս
ՄայրՆոնիա Ցելսա

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս, կամ Դիադումենիանոս (լատ.՝ Marcus Opellius Antoninus Diadumenianus), հռոմեացի կայսր, ով կառավարել է 217-218 թվականներին։

Կենսագրություն

Դիադումենիանոսը Մարկինոս կայսեր որդին էր, որը ծառայում էր հորը որպես Կեսար (մայիս 217–218) և որպես Օգոստոս (218)։ Նրան կոչել են այդպես, քանի որ ծնվել է «գլխադիրով», որն ուներ «թագի» տեսք[1]։ Դիադումենիանոսը ծնվել է 208 թվականի սեպտեմբերի 14-ին։ Ըստ «Historia Augusta» տեղեկագրքի նա ծնվել է սեպտեմբերի 19-ին, միևնույն օրը, երբ ծնվել է Անտոնինոս Պիոսը։ Նրա մայրը եղել է կայսրուհի Նոնիա Կելսան, որի մասին քիչ բան է հայտնի։ Նրա մասին միայն նշված է «Historia Augusta» գրքում։ Դիադումենիանոսի անունը սկզբում Մարկոս Օպելիոս Դիադումենիանոս էր, բայց հետո փոխվում է և ավելացվում Անտոնիոսը, որպեսզի ամրապնդվեր կապը Մարկոս Ավրելիոսի ընտանիքի հետ, այնպես, ինչպես արվել էր Կարակալլայի կողմից։

Դիադումենիանոսը իր դիրքը վայելելու կամ որևէ բան սովորելու հնարավորություն չունեցավ, քանի որ Սիրիայի լեգեոններն ապստամբեցին և Հռոմեական կայսրության կառավարիչ հռչակեցին Էլագաբալուսին։ 218 թվականի հունիսի 8-ին Անտիոքում Մարկինոսին պարտության մատնելուց հետո, մահանում է նաև Դիադումենիանոսը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Фёдорова Е. В. Императорский Рим в лицах. Москва, 1998.

Արտաքին հղումներ

[* http://www.roman-emperors.org/macrinus.htm De imperatoribus Romanis: an on-line encyclopedia of Roman emperors.]

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս
Listen to this article