Մարսել
From Wikipedia, the free encyclopedia
Մարսել (ֆր.՝ Marseille [maʁ.sɛj], օքս.՝ Marselha [maʀˈsejɔ], [maʀˈsijɔ], լատին․՝ Massilia, Massalia, հունարեն՝ Μασσαλία), քաղաք Ֆրանսիայի հարավում, երկրի ու Միջերկրածովյան տարածաշրջանի ամենամեծ նավահանգիստը։ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Լիոնի ծոցի ափին՝ Ռոնայի գետաբերանի մոտ, որին քաղաքը միացած է նեղուցով։ 2013 թվականին Եվրոպայի մշակութային կենտրոնն էր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարսել (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մարսել | |||||
ֆր.՝ Marseille, օքս.՝ Marselha | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մարզ | Պրովանս-Ալպեր-Լազուր ափՊրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Ներքին բաժանում | 20 շրջան | ||||
Քաղաքապետ | Ժան-Կլոդ Գոդեն | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 600 թ. | ||||
Մակերես | 240,62 կմ² | ||||
ԲԾՄ | 12 (0-640) մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲ 839 043 մարդ (2006) | ||||
Խտություն | 3487 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 632 720 | ||||
Ազգային կազմ | 330 000 արտասահմանցի | ||||
Տեղաբնականուն | Մարսելեցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +33 491 | ||||
Փոստային դասիչ | 13001 – 13016 | ||||
Պաշտոնական կայք | mairie-marseille.fr(ֆր.) (անգլ.) (իսպ.) (ռուս.) (գերմ.) | ||||
| |||||
Փակել
Մարսելի պատվին է կոչվել (20) Մեսալիա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1852 թվականին։