հուլյան և գրիգորյան օրացույցներում երրորդ ամիսը From Wikipedia, the free encyclopedia
Մարտ, տարվա երրորդ ամիսն է, ունի 31 օր։ Անունն ստացել է հռոմեացիների պատերազմի Մարս աստվածի անունից։ Հյուսիսային կիսագնդում գարնան առաջին ամիսն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։
Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսվա հետ։
Եվրոպական լեզուներում մարտ անունը հիմնականում ունի նույն՝ լատինական ծագումը, բացառությամբ մի քանիսի։ Մասնավորապես, ֆիններեն ասում են maaliskuu՝ հողի ամիս, նկատի ունենալով այն, որ այդ ամսում հողը երևում է ձյան տակից, ուկրաիներեն՝ березень« (береза «կեչի» բառից), լիտվաներեն՝ kovas, որը նշանակում է սերմնագռավ։
Մարտի 8-ը Հայաստանում նշվում է որպես Կանանց միջազգային օր։
Հայ առաքելական եկեղեցին մարտ ամսին նշում է Սուրբ Զատիկը, նրա հաջորդող մեռելոցը և նախորդող Ավագ Ուրբաթը։
Ժողովրդի մեջ մարտ ամիսն ունի փոփոխական բնավորություն ունեցողի համբավ։ Ըստ ավանդույթի, դա գալիս է նրանից, որ սկզբում այդ ամիսը չի եղել և հետո, երբ որոշվեց ստեղծել մարտ ամիսը, դա արվեց մյուս ամիսներից յուրաքանչյուրից մի քանի օր վերցնելով և հավաքելով մի տեղ։ Եվ, քանի որ, տարբեր ամիսներն ունեին տարբեր բնավորություններ, ապա ստացվեց, որ մարտ ամիսը արդյունքում իր մեջ հավաքեց այդ բնավորությունները։
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ, «մարտը մի գիժ ամիս է, որ մարդու հանգիստ չի տալիս, մի օր արև օր կանի, մյուս օրն՝ անձրև ու քամի»։
Մարտ ամսում ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.