Մարտին Լյութեր
From Wikipedia, the free encyclopedia
Մարթին Լութեր (գերմ.՝ Martin Luther, նոյեմբերի 10, 1483[1][2][3][…], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 18, 1546[1][2][3], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), գերմանացի աստվածաբան, վանական։Նա հիմնադրել է Բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները (1517 թ. հոկտեմբեր) նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։
Մարտին Լյութեր գերմ.՝ Martin Luther | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1483[1][2][3][…] |
Ծննդավայր | Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 18, 1546[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Գերեզման | All Saints' Church, Lutherstadt Wittenberg |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրոն | լատինական եկեղեցի և լյութերականություն |
Կրթություն | Էրֆրուտի համալսարան (1505) |
Ազդվել է | Օգոստինոս Երանելի |
Երկեր | 95 թեզիսներ |
Մասնագիտություն | թարգմանիչ, աստվածաբան, պրոֆեսոր, արևմտյան քրիստոնյա վանական, փաստաբան, աստվածաշնչի թարգմանիչ, քրիստոնեական հիմների հեղինակ, բողոքական բարեփոխիչ, քրիստոնյա քահանա, փիլիսոփա, պաստոր, գրող, քարոզիչ, կոմպոզիտոր և գրիչ |
Աշխատավայր | Վիտենբերգի համալսարան |
Ամուսին | Կատարինա ֆոն Բորա |
Ծնողներ | հայր՝ Հանս Լութեր, մայր՝ Margarethe Luther? |
Զբաղեցրած պաշտոններ | համալսարանի դասախոս |
Երեխաներ | Էլիսաբեթ Լյութեր, Փաուլ Լյութեր, Մագդալենա Լյութեր, Մարգարետ Կունհայմ[6], Martin Luther, Jr.? և Johannes Luther? |
Ստորագրություն | |
Martin Luther Վիքիպահեստում |
Նա առաջինն էր, որ Աստվածաշունչ մատյանը լատիներենից թարգմանեց գերմաներեն։ Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Հեղափոխության պատճառը դարձավ Հռոմից ժամանած սաքսոնական կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելի վաճառած ինդուլգենցիաները, որը Հռոմի պապ Լևոն X-ի հրամանով եկել էր Գերմանիայի Վիտենբերգ քաղաք՝ հավաքելու գումարներ սբ. Պետրոս եկեղեցու շինարարության համար։ Դեռևս 1512 թվականին Օգոստինական վանական և աստվածաբանության պրոֆեսոր Մարթին Լութերը հանդես եկավ պաշտոնական կաթոլիկությանը հակադրվող տեսակետներով, որում հիմնական երկու գաղափարներն էին։
- Եկեղեցին իրավունք չունի իրեն վերագրելու ավելի մեծ պատմական ծառայություններ։
- Եկեղեցին իրավունք չունի զանգվածային կերպով կազմակերպելու մեղքերի թողություն։