Մաք Մերդո
From Wikipedia, the free encyclopedia
Մաք Մերդո կայան (անգլ.՝ McMurdo), ամերիկյան անտարկտիկական հետազոտական կայան, նավահանգիստ, տրանսպորտային հանգույց։ Պատկանում է ԱՄՆ անտարկտիկական ծրագրին, սակայն սպասարկում է նաև այլ պետությունների կայաններն ու հետազոտական ծրագրերը։ Այն գտնվում է Ռոսս կղզու հարավային ծայրամասում՝ Ռոսս սառցադաշտի կողքին, Նոր Զելանդիայի տարածքային պահանջների գոտում։ Հեռավորությունը Նոր Զելանդիայից դեպի հյուսիս 3500 կմ է, մինչև նորզելանդական Սքոթ Բեյզ հետազոտական կայան՝ 2 կմ։ Անտարկտիդայի ամենամեծ բնակավայրն է։ Նախկինում բնակչությունն ամռանը կարող էր հասնել 1258-ի (1996 թվական)[2], ձմռանը՝ մոտ 150 մարդու (1999 թվական)[3]։ Այժմ բնակչության թիվը կայունացել է․ այնտեղ շուրջ 1300 մարդ է ապրում[4][5]։
Արագ փաստեր Մաք Մերդո, Տեսակ ...
Մաք Մերդո | |
---|---|
Տեսակ | Անտարկտիկական բևեռային գիտակայաններ |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք[1] |
ԲԾՄ | 10 մետր |
Ձևավորում | 1956 |
Անվանված է | McMurdo Sound? և Archibald McMurdo? |
Փակել