Մելվին Դուգլաս
From Wikipedia, the free encyclopedia
Մելվին Դուգլաս (անգլ.՝ Melvyn Douglas, իրական անունը՝ Մելվին Էդուարդ Հասելբերգ, անգլ.՝ Melvyn Edouard Hesselberg, ապրիլի 5, 1901(1901-04-05)[1][2][3][…], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոդերասան, «Օսկարի» երկակի դափնեկիր, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, ինչպես նաև Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է երկու աստղի՝ կինոարդյունաբերության զարգացման մեջ ներդրումների (6423) և հեռուստատեսության զարգացման մեջ ներդրումների (6601) համար։
Մելվին Դուգլաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 5, 1901(1901-04-05)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002048 |
Նրա հայրը դաշնակահար և կոմպոզիտոր Էդուարդ Գրիգորևիչ Հասելբերգն (1870—1935) էր՝ Անտոն Ռուբինշտեյնի աշակերտը, եղել է Ռիգայից (այդ ժամանակ Լիֆլյանդի նահանգ) գաղթած հրեա, մայրը՝ Լինա Պրիսսիլա (Լենա Պրիսցիլա) Շեկելդորֆը (1868—1961), բնիկ Թենեսիից էր, հետևազորի գեներալ Ջորջ Տալաֆերո Շեկելդորֆի (1837—1942) դուստրը[5][6]։