Մեսսինա (իտալ.՝ Provincia di Messina)՝ նահանգ Իտալիայում, Սիցիլիա տարածաշրջանում։ Բուն խոշոր քաղաքի անվանումը, թվագրվում է մ․ թ․ ա․ 5-րդ դարին, երբ հին հույները Զանկլան վերակոչել են Մեսսենու (հուն․՝ Μεσσήνη), հնագույն ժամանակներում օգտագործել են Մեսսանա անվանումը (լատին․՝Messana)։
Գտնվում է Սիցիլիա կղզու հյուսիս-արևելքում՝ այնտեղ, որտեղ կղզին անջատվում է մայր ցամաքից Մեսսինա նեղուցով։ Ծովածոցի հարավային հատվածը ողողում է Տիրենյան ծովը, հարավային հատվածը՝ Հոնիական ծովը։ Մարզը ներառում է նաև Լիպարյան կղզիները։ Հարավային նահանգ Մեսսինան սահմանակից է Կատանիա նահանգին, արևմուտքում՝ Պալերմո նահանգը, հարավ-արևմուտքում՝ Էննա նահանգին։ Մեսինայի մեծ մասը զբաղեցնում են Պելորիտանսկի և Նեբրոդի լեռները։
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Մեսինան կարևոր տրանսպորտային հանգույց է՝ Լիպարսկի կղզիների հետ հաղորդակցությունը ապահովում է կանոնավոր չվեչթները Մալացցոյի նավահանգստից։ Երկու երկաթուղային ճանապարհներ են անցնում Մեսսինայից՝ մեկը հարավում, դեպի Կատանիա և Սիրակուզա, մյուսը՝ արևմուտք, դեպի Պալերմո։ Բացի այդ, Սիցիլիա կղցին ստանում է մետաղամալուխի էլեկտրաէներգիա,որն ընկած է Մեսսինյան նեղուցի հատակին ։