երկիր Հյուսիսային Ամերիկայում From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկա (իսպ.՝ México), պաշտոնապես` Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքի հարավում: Զբաղեցնելով 1,972,550 քառակուսի կիլոմետր տարածք[4]՝ համարվում է տարածքի մեծությամբ աշխարհի 13-րդ երկիրը։ Միևնույն ժամանակ, շուրջ 130 միլիոն բնակչության ցուցանիշով Մեքսիկան 10-րդն է ամենաբնակեցված պետությունների թվում՝ հանդիսանալով բնակչության թվով աշխարհի ամենամեծ իսպանախոս պետությունը[5]։ Մեքսիկան սահմանադրական հանրապետություն է, որը բաղկացած է 31 նահանգներից և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեխիկո քաղաքից։ Մեխիկոն նաև երկրի ամենամեծ քաղաքն է, որն աշխարհի ամենաբազմամարդ մետրոպոլիտենական տարածքներից մեկը: Մեքսիկան հյուսիսում սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հարավ-արևելքում՝ Գվատեմալային և Բելիզին։ Երկիրը ծովային սահմաններ ունի նաև Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Կարիբյան ծովի հարավ-արևելքում և Մեքսիկական ծոցի հետ արևելքում[6]:
Մեքսիկա Մեքսիկայի Միացյալ Նահանգներ Estados Unidos Mexicanos |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Himno Nacional Mexicano» «Մեքսիկայի ազգային օրհներգ» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մեխիկո | |||
Պաշտոնական լեզու | իսպաներեն (մեքսիկական իսպաներեն) | |||
Կրոն (2023) | Կրոնական կազմ
71%՝ Քրիստոնեություն 17%՝ անկրոն 8%՝ այլ կրոն |
|||
Կառավարում | Դաշնային նախագահական հանրապետություն[1] | |||
- | Նախագահ | Անդրես Մանուել Լոպես Օբրադոր | ||
- | Սենատի նախագահ | Խերարդո Ֆերնանդես Նորոնյա | ||
- | Պատգամավորական պալատի նախագահ | Իֆիխենիա Մարտինես Էրնանդես | ||
- | Գերագույն դատարանի նախագահ | Նորմա Լուսիա Պինյա Էրնանդես | ||
Անկախություն | Իսպանիայից | |||
- | Անկախության պատերազմի սկիզբ | սեպտեմբերի, 16 1810 | ||
- | Անկախության հռչակագրի ընդունում | սեպտեմբերի 27, 1821 | ||
- | Անկախության ճանաչում | դեկտեմբերի 28, 1836 | ||
- | Առաջին Սահմանադրության ընդունում | հոկտեմբերի 4, 1824 | ||
- | Երկրորդ Սահմանադրության ընդունում | փետրվարի 5, 1857 | ||
- | Այժմյան Սահմանադրության ընդունում | փետրվարի 5, 1917 | ||
- | Ջրային (%) | 1.58 (2024)[2] | ||
Բնակչություն | ||||
- | 2023 նախահաշիվը | ▲ 129,875,529 (10-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2024 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $3.434 մլրդ[3] (12-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $25,963[3] (70-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2024 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $2.017 տրիլիոն[3] (12-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $15,249[3] (63-րդ) | ||
Ջինի (2018) | 41.8 | |||
ՄՆԶԻ (2022) | 0.781 (77-րդ) | |||
Արժույթ | Մեքսիկական պեսո (Mex$) (MXN) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ−8 to −5) | |||
- | Ամռանը (DST) | տատանվող (ՀԿԺ−7 to −5) | ||
Ազգային դոմեն | .mx | |||
Հեռախոսային կոդ | +52 |
Մարդկային ներկայությունը նախակոլումբոսյան Մեքսիկայում թվագրվում է դեռևս մ.թ.ա. 8000-ական թվականներին՝ այն դարձնելով համաշխարհային քաղաքակրթության վեց օրրաններից մեկը: Մեզոամերիկյան տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև Մեքսիկայի ժամանակակից տարածքը, եղել է մարդկային մի շարք քաղաքակրթությունների բնօրրան՝ ներառյալ Օլմեկյան, Մայայական, Զապոտեկյան, Տեոտիուական և Պուրեպեչական: Ավելի ուշ շրջանում Մեքսիկայի տարածքի զգալի մասը բնակեցվել է ացտեկների կողմից, սակայն զարգացած միջնադարում նվաճվել Էռնան Կորտեսի գլխավորած Իսպանական կայսրության կոնկիստադորների կողմից։ Իսպանական տիրապետության սկզբում էլ հիմնադրվել է Նոր Իսպանիայի գաղութային տարածքը, որի կենտրոնը դարձել է Տենոչտիտլան բնակավայրը՝ այժմյան Մեխիկոն[7]: Հաջորդ երեք դարերի ընթացքում Իսպանիան ընդլայնել իր տարածքային վերահսկողության սահմանները, տեղաբնիկներին պարտադրել կաթոլիկ քրիստոնեական կրոնը, տարածել իսպաներենը որպես հիմնական լեզու և գաղութի արծաթով հարուստ ընդերքի պաշարները ծառայեցրել Իսպանական կայսրության էքսպնասիոնիստական քաղաքականության համար[8]։ Գաղութատիրական դարաշրջանն ավարտվել է 19-րդ դարի սկզբին Մեքսիկայի անկախության պատերազմի հաջող ելքով պայմանավորված։
Անկախությունից հետո Մեքսիկան բախվել է քաղաքական և սոցիալ-տնտեսական նշանակալի ցնցումների: 1846 թվականին սկսված ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում Մեքսիկան կրել է զգալի տարածքային կորուստների՝ այդ թվում ԱՄՆ-ի կազմում ճանաչել Տեխասը[9]։ 1857 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ներդրված ազատական բարեփոխումները հանգեցրել են ներքին հակամարտության սկզբնավորման, Ֆրանսիական ռազմախուժման և Մեքսիկական երկրորդ կայսրության ստեղծման, որին հակազդել է Բենիտո Խուարեսի գլխավորած հանրապետական դիմադրությունը: 19-րդ դարավերջին վերելք է ապրել Պորֆիրիո Դիասի դիկտատուրան, որին ընդդիմանալու նպատակով 1910 թվականին բռնկել է Մեքսիկական հեղափոխությունը՝ հանգեցնելով արմատական փոփոխությունների, ներառյալ՝ 1917 թվականի Սահմանադրության ընդունման։ 20-րդ դարում Մեքսիկան գրանցել է նշանակալի տնտեսական աճ, բայց նաև բախվել զանգվածային բռնաճնշումների և ընտրակեղծարարության խնդիրներին: 20-րդ դարավերջին նկատվել է տեղաշարժ դեպի նեոազատական քաղաքական կուրս, որի վառ դրսևորումը 1994 թվականի զանգվածային անկարգությունների պայմաններում Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի ստորագրումն էր Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
Մեքսիկան նորահայտ արդյունաբերական և զարգացող երկիր է[10], որն ունի աշխարհի 12-րդ խոշորագույն տնտեսությունը անվանական ՀՆԱ-ի և ՀՆԱ-ի ցուցանիշներով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների գրանցված թվաքանակով Մեքսիկան առաջինն է Ամերիկա աշխարհամասում և յոթերորդն աշխարհում[11]։ Այն նաև աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից թվում է և համաշխարհային մակարդակում հինգերորդն իր կենսաբազմազանությամբ[12]։ Մեքսիկան նշանավոր զբոսաշրջային ուղղություն է. 2022 թվականի դրությամբ այն աշխարհի վեցերորդ ամենաշատ այցելվող պետությունն է՝ տարեկան 42,2 միլիոն այցելուներով[13]: Խոշոր տնտեսական ցուցանիշները, բնակչության թվաքանակը, գլոբալ մշակութային ազդեցությունը և երկրի կայուն ժողովրդավարացուման միտումները Մեքսիկան դարձնում են տարածաշրջանային և միջին ուժ[14][15][16], որն ունի ազդեցիկ տերություն դառնալու տեսանելի ներուժ[17][18][19][20]։ Չնայած վերջին տասնամյակների ընթացքում Մեքսիկայի գրանցած զգալի քաղաքական և սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, երկիրը շարունակում է պայքարել սոցիալական անհավասարության, աղքատության, համակարգային կոռուպցիայի և մասշտաբային հանցավորության դեմ[21]։ 2006 թվականից ի վեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության սինդիկատների միջև շարունակվող հակամարտությունը, որը ստացել է «Մեքսիկական նարկոպատերազմ» անվանումը, հանգեցրել է ավելի քան 120,000 մարդկանց մահվան[22]: Մեքսիկան ՄԱԿ-ի, G20-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի, Ամերիկյան պետությունների կազմակերպության լիիրավ անդամ է։
Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։
Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։
Հին շրջանում (մինչև 16-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։
Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։
Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։
Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։
Մեքսիկա պետությունը գտնվում է Արևմտյան կիսագնդում՝ 14°, 33 °N և 86 ° և 119 ° աշխարհագրական լայնություններում։ Մեքսիկայի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, սակայն նրա տարածքի հարավային մի փոքր հատված՝ Ներքին Կալիֆոռնիայի նահանգը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Մեքսիկայի կենտրոնամերիկյան տարածքը կազմում է ամբողջ տարածքի 12 %-ը[23]։ Սակայն ընդհանուր առմամբ Մեքսիկան համարվում է հյուսիսամերիկյան պետություն՝ Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին[24]։
Ամենաբարձր լեռը Օրիսաբա գործող կոնաձև հրաբուխն է՝ 5675 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է նաև 18.491 ծովի մակարդակից բարձրության վրա[25]։ Մեքսիկայի ընդհանուր տարածքը կազմում է 1.972.550 կմ²։ Այն տարածքի մեծությամբ աշխարհի 14-րդ ամենախոշոր պետությունն է, իսկ իսպանախոս երկրների մեջ՝ երկրորդը։ Սահմանակցում է հյուսիսում Ամերիկայի Միացյալ Նահանգներին (3,141 կմ), իսկ հարավում՝ Գվատեմալային և Բելիզին։ Ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։
Մեքսիկան կենսաբանական ռեսուրսներով աշխարհի 18-րդ առաջատար երկիրն է։ Այստեղ տարածված են ավելի քան 200,000 տարբեր տեսակներ, որոնք կազմում են աշխարհի կենդանական աշխարհի և կենսաբազմազանությունների 10-12 %-ը։ Մեքսիկան աշխարհում առաջատարն է՝ սողունների տարածվածությամբ (707 հայտնի տեսակներ), երկրորդը՝ կաթնասունների տարածվածությամբ (438 տեսակներ), չորրորդը՝ երկկենցաղների բազմազանությամբ (290 տեսակներ)։ Չորրորդ տեղն է զբաղեցնում նաև բույսերի թվով (26000 տեսակի բույսեր)։ Նրանցից 2500 տեսակները համարվում է վտանգված տեսակներ և գրանցված են կարմիր գրքում։
2002 թվականի տվյալներով, Մեքսիկան երկրորդ ամենաարագ անապատացող երկիրն է աշխարհում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Բրազիլիային։ Մեքսիկայի տարածքի 170,000 կմ² տարածքը կանաչ գոտիներ են՝ անտառներ, ազգային պարկեր և ազգային արգելոցներ։ Դրանք իրենցից ներառում են 34 կենսոլորտային պահուստներ (անփոփոխ էկոհամակարգեր), 67 ազգային պարկեր, 4 բնական հուշարձաններ (պաշտպանված է անժամկետ իրենց գեղագիտական, գիտական կամ պատմական արժեքը) և այլն։
Մեքսիկայի տարածքում հայտնաբերվե են Ամերիկայի տարածքում հանդիպող տարբեր տեսակի մշակաբույսեր և ուտելի բույսեր։ Մեքսիկայի տարածքում մշակվում է կակաո, ավոկադո, լոլիկ, եգիպտացորեն, վանիլ, գուավա, ցուկկինի, և այլն։ Այստեղ աճեցվում են նաև լոբու տարբեր տեսակներ, չիլի պղպեղներ (Հալապենո) և այլն։
Մեքսիկայում ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, որոնց մեջ կան նաև էնդեմիկ կենդանատեսակներ, օրինակ՝ Մեքսիկական մկնային պարկամուկ, Մեքսիկական գայլ, Մեքսիկական գորշ սկյուռ, Մեքսիկական հողի սկյուռ, Մեքսիկական ծովամուկ և այլն։ Ապրում են նաև այլ կենդանատեսակներ, օրինակ՝ Վիրջինյան պարկամուկ, փոքր խոյադելֆին, յագուար, ամերիկյան սև արջ, ամերիկյան արագիլ, գորշ աղվես և այլն։
1968 թվականին Մեքսիկայում տեղի են ունեցել XIX Օլիմպիւական խաղերը՝ Մեքսիկան դարձնելով առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ մեկնարկել են խաղերը[26]։ 1970 և 1986 թվականներին այստեղ տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը[27]։
Մեքսիկայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Ենթադրվում է, որ ֆուտբոլը Մեքսիկա են բերել կոռնեցի հանքագործները 19-րդ դարի վերջում։ 1902 թվականին բրիտանական ազդեցությամբ ձևավորվեց հինգ-թիմային լիգան[28][29]։
Մեքսիկայի գլխավոր ակումբներից են՝
Անտոնիո Կարբախալը առաջին ֆուտբոլիստն էր, որ հայտնվեց աշխարհի խաղերում[31] և Հուգո Սանչեսը IFFHS կողմից դարձավ 20-րդ դարի լավագույն CONCACAF խաղացող[32]։
Մեքսիկայի պրոֆեսիոնալ բեյսբոլի լիգան կոչվում է Liga Mexicana de Beisbol: Չնայած զիջում է Միացյալ Նահանգների, Կարիբյան երկրների և Ճապոնիայի թիմերին, Մեքսիկայի թիմը նույնպես ունեցել է միջազգային ձեռքբերումներ։
2013 թվականին Մեքսիկայի բասկետբոլի թիմը հաղթեց Ամերիկայի բասկետբոլի առաջնությունում և ձեռք բերեց 2015 թվականի առաջնությունը հյուրընկալելու պատիվը[33]։
Հայտնի սպորտաձևերից է ցլամարտը։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան ցլամարտի հրապարակներ։ Մեխիկոյի Plaza México-ն ամենամեծ ցլամարտի կենտրոնն է աշխարհում։ Այն տեղավորում է 55,000 մարդ։
Հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկներ են Վինսենթ Սալդիվարը, Ռուբեն Օլիվարեսը, Սալվադոր Սանչեսը, Խուլիո Սեզար Չավեսը, Ռիկարդո Լոպես Նավան, Էրիկ Մորալեսը[34]։
Հայտնի մեքսիկացի ատլետներ են գոլֆեր Լորենա Օչոան[35], Անա Գևարան՝ 400 մետր թռիչքով աշխարհի նախկին չեմպիոն և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ֆերնանդո Պլատեսը։
1990 թվականից Մեքսիկան գտնվում է բնակչության առողջության անցումային փուլում, մահացության ախտանիշների ցուցանիշները նույն են ինչ Գերմանիայի և Ճապոնիայի նման բարձր զարգացած երկրներում[36]։ Բժշկական ենթակառուցվածները զարգացած են հիմնականում խոշոր քաղաներում[37][38], մինչդեռ գյուղական բնակչությունն ունի առաջադեմ բժշկական սարքավորումների կարիք, և հիվանդ հաճախորդներըն ստիպված են մոտ բնակավայրեր տեղափոխվել համապատասխան բժշկական օգնության կամ խնամքի համար։
Պետության կողմից ֆինանսավորվող Մեքսիկական սոցիալական անվտանգության ինստիտուտը (IMSS) և Պետական աշխատողների սոցիալական անվտանգության և ծառայությունների ինստիտուտը (ISSSTE) էական դեր են խաղում առողջապահության և սոցիալական անվտանգության հարցերում։ Մեծ կարևորություն ունեն նաև մասնավոր առողջապահական ծառայությունները, որոնք ապահովում են բժշկական ծառայությունների 13%-ը[39]։
Հանրային համալսարաններում հաճախ անցկացվում են բժշկական վերապատրաստումներ։ Գվադալախարայի համալսարանը ամերիկացի ուսանողներին վերապատրաստելու պայմանագիր ունի Միացյալ Նահանգների հետ։ Մասնավոր բուժօգնության, դեղորայքի արժեքը Մեքսիկայում ավելի ցածր է, քան Հյուսիսային Ամերիկայի այլ գործընկերների մոտ[37]։
2004 թվականին Մեքսիկայի մինչև 14 տարեկան բնակիչների գրագիտության մակարդակը կազմում էր 97 %[40], 15 տարեկանից բարձր՝ 91 %[41]: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային տվյալների՝ այս ցուցանիշով Մեքսիկան զբաղեցնում է 24-րդ տեղը[42]։
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը համաձայն 2009 թվականին հրատարակված Թայմզ-ի բարձրագույն կրթության չափանիշների աշխարհի 200 առաջնակարգ համալսարանների շարքում զբաղեցնում է 190-րդ տեղը[43]։
Մասնավոր բիզնես դպրոցները նույնպես համապատասխանում են միջազգային չափանիշներին։ PADE և EGADE բիզնես դպրոցները, Պանամերիկյան համալսարանը և Մոնթերեյի տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության ինստիտուտը համաձայն «Ուոլ սթրիթ ջըրնալի» տվյալների գտնվում են գլխավոր տասնյակում[44]։
Ըստ կառավարման համակարգի՝ Մեքսիկան դաշնային կամ ֆեդերատիվ հանրապետություն է, որը կառավարվում է Մեքսիկայի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնական թեկնածուն՝ նախագահի անունից։ Նախագահի կառավարությունը հիմնված է 1917 թվականին ընդունված Սահմանադրության և օրենքների հիման վրա։ Սահմանադրությունը ներառում է երեք բաժիններ՝ ժողովրդավարություն և հանրապետություն, պետական և քաղաքական կառավարություններ[45]։ Ըստ սահմանադրության Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի ինքնավարություն, սակայն պետք է առաջնորդվի սահմանադրության դրույթներով։ Մեքսիակայի ենթակա յուրաքանչյուր տարածք ունի հանրապետական կառավարման համակարգ և կառավարվում է գործադիր մարմնի՝ նահանգապետի կամ Մեքսիկայի նախագահի կողմից նշանակված այլ պաշտոնյայի կողմից[46]։
Մեքսիկայի նախագահը Մեքսիկայի բարձրագույն պետական պաշտոնյան է[47]։ Մեքսիկայի նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով, իսկ ընտրությունները անցկացվում են մեկ փուլով։ Հաղթողը որոշվում է հավաքած ձայների մեծամասնությամբ։ 2012 թվականին Մեքսիկայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն։
Մեքսիկական Սահմանադրությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝
Մեքսիկայի իշխանության օրենսդիր ճյուղը Երկպալատ խորհրդարանն է[48], որը կազմված է հանրապետական կառավարմամբ սենատից և պատգամավորների պալատից։ Մեքսիկայի կոնգրեսը կարող է ընդունել օրենքներ, հայտարարել պատերազմ, հավաքել հարկեր և տուրքեր, հաստատել միջազգային պայմանագրեր այլ երկրների հետ և վավերացնել դիվանագիտական նշանակումները։
Մեքսիկայի իշխանության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանին վերաբերվող փոփոխությունները կատարվում եմ քվեարկությունների միջոցով։ Մեքսիկայում գործում է ազատ ընտրական իրավունքը և քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձիք։ Սեռական և տարիքային սահմանափակումներ չկան։ Պատգամավորների պալատը կազմված է 500 պատգամավորներից, որոնք կազմում են խորհրդարանի մի մասը։
500 պատգամավորներից 300-ը ընտրվում են դաշնային ընտրատարածքում կատարվող մեծամասնական ընտրությունների արդյունքում։ Մնացած 200-ը միայն ընտրվում են համամասնական ընտրություններում։ Մեքսիկայի ստորին մյուս պալատը՝ սենատը կազմված է 128 սենատորներից։ Նրանցից 64-ը ընտրվում են մեծամասնական, իսկ մնացած 64-ը համամասնական և առանձին քվեարկությունների միջոցով։
Մեքսիկայի արդարադատության գերագույն մարմինը և հանրապետական կառավարման իշխանության երրորդ ճյուղը Մեքսիկայի Միացյալ Նահանգների դատական մարմինն է։ Մեքսիկայի գլխավոր դատարանը արդարադատության օրենսդիր դատարաններն են։ Այն կազմված է կոլեգիալ, ունիտար և մարզային դատարաններից, ինչպես նաև դատական դաշնային խորհուրդից։
Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Մեքսիկայի ոստիկանական գերագույն մարմինը[49], որը բաժանված է տարբեր գործակալությունների։ Այն հաճախ կոչվում է նաև ոչ այնքան տարածված և ոչ գրական "Federales" տերմինով։ Որպես կանոն, Մեքսիկայի դաշնային ոստիկանության աշխատակիցները զինված են ատրճանակով և կրում են մուգ կապույտ կամ մոխրագույն մարտական համազգեստ։
Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ստեղծվել է չորս տարբեր դաշնային կանխարգելիչ կազմակերպությունների 1998-1999 թվականների միաձուլումից հետո։ Այս մարմինը ստեղծվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում նարկոկարտելների աճող սպառնալիքը կանխելու նպատակով։ Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ներառում է դաշնային ճանապարհային ոստիկանական և ֆինանսական ոստիկանության բաժիններ[50], որոնք կոչվում է նաև քննչական և ազգային անվտանգության կենտրոններ։
Մեքսիկայի դաշնային ոստիկանության զինված ուժերը համարվում է Մեքսիկական բանակի 3-րդ ռազմական ոստիկանության բրիգադը։ Մեքսիկայի Դաշնային ոստիկանությունը ներառում է նաև քննչական բաժանմունք։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեքսիկայի նախագահն է։
Մեքսիկայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն Մեքսիկայի նախագահը և Արտաքին գործերի նախարարությունը[51]։ Մեքսիկայի սահմանադրության 89-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթները սահմանում են, որ Մեքսիկայի կառավարությունը և բնակչությունը պարտավորվում է հարգել այլ պետությունների Միջազգային օրենքը, պետությունների իրավական հավասարությունը, նրանց ինքնիշխանության ու անկախության։ Մեքսիկացիները պարտավորվում չմիջամտել այլ երկրների ներքին և արտաքին գործերին, հակամարտություններին տալ խաղաղ կարգավորում և խթանել միջազագային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը[52][53]։
Մեքսիկան մի շարք միջազգային կազմակերպությունների և միությունների ակտիվ մասնակից և հիմնադիր է։ Այս երկիրը համարվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)[54][55], Իբերո-ամերիկյան պետությունների համագործակցության[56] և Ռիո խմբի ակտիվ մասնակից-անդամ[57]։ 2008 թվականին Մեքսիկան ստացել է 40 մլն դոլար ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեից[58]։ Պետությունը եղել է Լատինոամերիկյան տնտեսական Կազմակերպության անդամ[59][60]։
Մեքսիկայի զինված ուժերը կազմված են երկու տարբեր ստորաբաժանումների միջև[61]։ Առաջին բաժինը Մեքսիկայի ցամաքային ուժերն են, որոնք իրենց մեջ ներառում են Մեքսիկայի ռազմաօդային ուժերը։ Երկրորդ բաժինը Մեքսիկայի ռազմածովային ուժերն են, որի մեջ է մտնում Մեքսիկայի ծովային նավատորմը[62]։ Մեքսիկայի Զինված ուժերը պահպանում զգալի ենթակառուցվածքներ, որի մեջ մտնում են օբյեկտների նախագծման, հետազոտական և թեստավորման զենքերը, տրանսպորտային միջոցները, օդանավերը, նավատորմի նավերի մեծ մասը, պաշտպանական համակարգեր և տարբեր տեսակի էլեկտրոնիկա[63]։
Վերջին տարիներին Մեքսիկան բարելավել է իր զինվորական մեթոդները, հրամանատարությունը և տեխնոլոգիական կառույցները։ Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համարվում է Մեքսիկայի նախագահը։ Մեքսիակն հնարավորություն ունի արտադրելու միջուկային զենք, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից։ Պատմականորեն, Մեքսիկան բացառությամբ երկրորդ աշխարհամարտի, համարվում է չեզոք երկիր[64]։ Մեքսիկան համարվում է Մեքսիկայի և ՄԱԿ-ի խաղաղապահ երկրներից մեկը։
Մեքսիկան կամ Մեքսիկայի Միացյալ Նահանգները կառուցվածքով դաշնային կամ ֆեդերատիվ երկիր է։ Մեքսիկան վարչականորեն բաժանված է 31 նահանգների և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեքսիկա քաղաքի միջև։ Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի իր ինքնավարությունը, առանձին սահմանադրությունը և դատական մարմինը։ Նահանգները կառավարվում են նահանգապետների կողմից, որոնք ընտրվում են 6 տարի ժամկետով։
Մեքսիկայի վարչական բաժանում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում, մասամբ էլ՝ Պուեբլա քաղաքում։ Ներկայումս նրանց թիվը մոտ 400 է, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն։
Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք։ Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը, Մեքսիկայի կառավարության կազմում աշխատել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.