From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 8 (19), 1711[1][2][3], Mishaninskaya, Archangelgorod Governorate, Ռուսական թագավորություն - ապրիլի 4 (15), 1765[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][5]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 թվականին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
1731 թվականին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 1736 - 1741 թվականներին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։
1748 թվականին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է 2 շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։
Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։
Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս Առաջինի դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։
Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։
Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.