Միխայիլ Շոլոխով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուս.՝ Михаил Александрович Шолохов, մայիսի 11 (24), 1905[1], Կրուժիլինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2][3][…], Վյոշենսկայա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։
Միխայիլ Շոլոխով ռուս.՝ Михаил Шолохов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11 (24), 1905[1] |
Ծննդավայր | Կրուժիլինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Վյոշենսկայա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վյոշենսկայա |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ, պատմվածք և ակնարկ |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մարդու ճակատագիրը, Խաղաղ Դոն և Հերկած խոպան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Petrovna Gromoslavskaia? |
Զավակներ | Mikhail Mikhailovich Sholokhov? և Սվետլանա Շոլոխովա |
Միխայիլ Շոլոխով Վիքիքաղվածքում | |
Mikhail Sholokhov Վիքիպահեստում |
Ծնվել է գյուղացու ընտանիքում, Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի Կրուժիլին խուտորում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1922 թ.-ին մեկնել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետար։
Նրա առաջին պատմվածքները տպագրվել են մամուլում ու ամփոփվել «Դոնի պատմվածքներ» և «Լազուր տափաստան» ժողովածուներում (1926)։ Դրանք նշանակալից երևույթ էին 20-ականների խորհրդային գրականության մեջ։
1924 թվականին Շոլոխովը վերադարձել է Դոն և ձեռնամուխ եղել «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի ստեղծմանը, որը հեղինակին ապահովեց համաշխարհային ճանաչում։ Շոլոխովի հաջորդ վեպը «Հերկած խոպանն» էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շոլոխովը, որպես «Պրավդա»-ի թղթակից, եղել է ռազմաճակատի շատ տեղամասերում, հրապարակել հոդվածներ ու ակնարկներ («Դոնում», «Հարավում», «Կազակները» և այլն)։ Լայն ճանաչման է արժանացել հեղինակի «Ատելության գիտությունը» (1942) հրապարակախոսական պատմվածքը։ 1943-1944 թվականներին «Պրավդա» և «Կրասնայա զվեզդա» թերթերում տպագրվել են «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։