Միկաել Ժան
կանադացի պետական գործիչ, նախկին լրագրող, հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային դաշնային կազմակերպության երրորդ և ներկայիս գլխավոր քարտո / From Wikipedia, the free encyclopedia
Միկաել Ժան (ֆր.՝ Michaëlle Jean, սեպտեմբերի 6, 1957(1957-09-06)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), կանադացի պետական գործիչ և նախկին լրագրող, Ֆրանկոֆոնիայի միջազգային դաշնային կազմակերպության երրորդ գլխավոր քարտուղարը։ Այս պաշտոնում հաջորդել է Աբդու Դիուֆին 2015 թվականի հունվարին։ Առաջին կինն է այս պաշտոնում։ 2005-2010 թվականներին Ժանը եղել է Կանադայի գեներալ նախանգապետ, 27-րդն այս պաշտոնում Կանադայի Համադաշնության հռչակումից հետո։ Ժանը փախստական է[4] Հայիթիից։ Կանադա է տեղափոխվել 1968 թվականին և մեծացել է Թեթֆորդ Մայնեսում (Քվեբեկ)։ Մի շարք համալսարանների դիպլոմներ ստանալուց հետո Ժանը որպես լրագրող և հեռարձակող է աշխատել Ռադիո Կանադայի և Կանադայի հեռարձակող ընկերության համար, ինչպես նաև ներգրավված է եղել բարեգործական աշխատանքներում, հիմնականում` օժանդակելով ընտանեկան բռնության զոհերին։ 2005 թվականին Կանադայի վարչապետ Փոլ Մարտինի խորհրդով թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից նշանակվել է գեներալ նահանգապետ։ Այս պաշտոնում աշխատել է մինչև 2010 թվականը, երբ փոխարինվել է Դեյվիդ Ջոնսթոնի կողմից։ Պաշտոնավարման վաղ շրջանում իր ամուսնու` Ժան-Դանիել Լաֆոնդի նկարահանած ֆիլմերում հնչած նրա մի քանի ակնարկները մեկնաբանվել են որպես պաշտպանություն Քվեբեկի սուվերենությանը, և նրա երկքաղաքացիությունը կասկածի տակ է դրել նրա հավատարմությունը։ Բայց Ժանը ժխտել է անջատողական հակումների մասին զրույցները, հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և արդյունքում դարձել է հարգված փոխարքա, ով հայտնի էր Կանադայի Զինված ուժերի, բնիկ կանադացիների, ինչպես նաև արվեստի, մասնավորապես, երիտասարդական խնդիրների հանդեպ ունեցած ուշադիր վերաբերմունքով։ Ժանն այժմ նաև Հայիթիում ՅՈՒՆԵՍԿՕյի հատուկ ներկայացուցիչն է։ Միկաելը 2012 թվականի սեպտեմբերի 26-ից նաև Թագուհու անձնական ներկայացուցինչն է Կանադայում[5]։
Միկաել Ժան | |
Կրթություն՝ | Մոնրեալի համալսարան, Ֆլորենցիայի համալսարան և Պերուջայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, հաղորդավար և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1957(1957-09-06)[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Քաղաքացիություն | Կանադա, Ֆրանսիա և Հայիթի |
Ամուսին | Ժան-Դանիել Լաֆոն |
Կայք՝ | michaellejean.ca/accueil-fr- michaellejean.ca/welcome |
Ինքնագիր | |
Պարգևներ | |