Միհրաբ
From Wikipedia, the free encyclopedia
Միհրաբ (արաբ․՝ محراب ), աղոթքի համար առանձնացված որմնախորշ, որը կառուցվում է մզկիթի քիբլայի (Մեքքայի ուղղությունը ցույց տվող) պատում։ Միհրաբների չափսերը տարբեր են լինում։ Ներքին հատվածը սովորաբար նկարազարդվում է։ Միհրաբը առաջին անգամ կառուցվել է Օմայանների ժառանագության ներկայացուցիչ արաքայազն Ալ֊Վալիդի ժամանակ։ Այդ ժամանակահատվածում կառուցվում են Մեդինայի, Երուսաղեմի և Դամասկոսի մզկիթները։ Միհրաբի ձևը փոխառնված է ղպտիների եկեղեցիներում գտնվող խորաններից։ Միհրաբները պատկերվում են նաև աղոթքի համար նախատեսված գորգերի վրա։ Աղոթքի ժամանակ գորգը տեղակայվում է այնպես, որպեսզի պատկերված միհրաբը ցույց տա Մեքքայի ուղղությամբ[1]:՚