Միյաձակի (քաղաք)
քաղաք Ճապոնիայում / From Wikipedia, the free encyclopedia
Միյաձակի (ճապ.՝ 宮崎市 Miyazaki-shi, Japanese: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[mijaꜜzaki]]]), ծովափնյա նավահանգստային քաղաք Ճապոնիայում՝ Կյուսյու կղզում։ Միյաձակի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, զբոսաշրջային կենտրոն, գրավիչ առողջավայր, որը հանգստացողներին, զբոսաշրջիկներին տրամադրում է հրապուրիչ տեսարժանություններ, ներառյալ միջոցառումների SeaGaia կենտրոնը, (SeaGaia event center), «Փյունիկ» կենդանաբանական այգին (the Phoenix Zoo), ծովափնյա Աոշիմա զբոսայգին (Aoshima Beach Park), մեծ ու հարմարավետ բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, հանրային լոգարաններ (onsens=public baths): Քաղաքը միաժամանակ նախընտրելի շոփինգի վայր է, հատկապես՝ Կյուսյու կղզու արևելյան հատվածի փոքր բնակավայրերում ապրողների համար։ Հիմնադրվել է 1924 թվականի ապրիլի 1-ին[2]։ 2019 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ նրա բնակչության թվաքանակը եղել է 398.215, զբաղեցրած ընդհանուր տարածքը՝ 643.67 կմ², բնակչության խտությունը՝ 612 մարդ/կմ²։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Միյաձակի | |||
ճապ.՝ 宮崎市 | |||
| |||
Երկիր | Ճապոնիա | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1924 թ. | ||
Մակերես | 643,67 կմ² | ||
Բնակչություն | ▼397 476 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Փոստային դասիչ | 880-8505 | ||
Պաշտոնական կայք | city.miyazaki.miyazaki.jp(ճապոներեն), city.miyazaki.miyazaki.jp/en/(անգլ.), city.miyazaki.miyazaki.jp/cn/(չին.) և city.miyazaki.miyazaki.jp/kr/(կոր.) | ||
| |||
Քաղաքն ունի օդանավակայան և ծովային նավահանգիստ[3]։