Միջադիր
From Wikipedia, the free encyclopedia
Միջադիր, սանիտարական անձեռոցիկ, սրբիչ, սանիտարական բարձիկ, դաշտանային բարձիկ, հիգիենայի բարձիկ, դաշտանային անձեռոցիկ, պահոց կամ պակետ` ներքնազգեստին հագնող ներծծող նյութից իր է, որն օգտագործվում է դաշտանի, ծննդաբերությունից հետո արյունահոսության ժամանակ, գինեկոլոգիական վիրահատությունից, վիժումից կամ աբորտից հետո կամ ցանկացած այլ իրավիճակում, երբ առկա է հեշտոցից արյունահոսություն։ Միջադիրը կանացի հիգիենայի արտադրանքի տեսակ է, որը կրում են արտաքինից, ի տարբերություն տամպոնների և դաշտանային բաժակների, որոնք կրում են հեշտոցի ներսում։ Միջադիրը պետք է փոխվի մի քանի անգամ 24 ժամվա ընթացքում՝ կախված դաշտանի առատությունից։
Միջադիրները պատրաստվում են մի շարք նյութերից, որոնք տարբերվում են՝ կախված ոճից, ծագման երկրից և ապրանքանիշից։ Ամերիկյան ապրանքանշաններ են Kotex, Always, Equate, և Stayfree: Lil-lets- ը հասանելի է անգլախոս մի քանի այլ երկրներում։ Այս միջադիրները նույնը չեն, ինչ անզսպության ներդիրները, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն ավելի բարձր ներծծողականություն, և դրանք կրում են մարդիկ, ովքեր ունեն անմիզապահություն կամ դրա հետ կապված խնդիրներ կամ ունեն սթրեսային անմիզապահություն։ Չնայած միջադիրներն այս օգտագործման համար չեն արված, որոշ մարդիկ դրանք օգտագործում են դրանք նպատակով։