From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային հարաբերություններ, երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը ուսումնասիրող դիսցիպլինա։
Միջազգային հարաբերություննեը գիտական և հանրային քաղաքականության ոլորտ է և այն կարող է լինել պոզիտիվ և նորմատիվ, քանի որ վերլուծում և սահմանում է պետության արտաքին քաղաքականությունը։ Որպես քաղաքական գործունեություն՝ միջազգային հարաբերությունները հայտնի են դեռևս հույն պատմաբան Թուկիդիդեսի ժամանակվանից (մոտ. Ք.Ա 460-395)։ 20-րդ դարի սկզբին միջազգային հարաբերությունները դարձավ գիտության առանձին ճյուղ քաղաքագիտություն մեջ։ Կարելի է ասել, որ այն ներառում է նաև այլ գիտությունների տարրեր[1]։
Բացի քաղաքագիտությունից, միջազգային հարաբերությունների ոլորտը ընդգրկում է գաղափարներ տեխնոլիգիայից և ճարտարագիտությունից, տնտեսագիտությունից և պատմությունից, միջազգային իրավունքից, փիլիսոփայությունից, աշխարհագրությունից և սոցիոլոգիայից, մարդաբանությունից, քրեաբանությունից, հոգեբանությունից, մշակութաբանությունից։ Միջազգային հարաբերությունները ուսումնասիրում է նաև գլոբալիզացիան, պետությունների ինքնիշխանությունը, միջազգային անվտանգությունը, բնապահպանական կայունությունը, միջուկային զենքի տարածումը, ազգայնականությունը, տնտեսական զարգացումը և համաշխարհային ֆինանսները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցագործությունը, արտաքին միջամտությունը և մարդու իրավունքները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.