Միջնավան
From Wikipedia, the free encyclopedia
Միջնավան, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Ողջի և Արաքս գետերի միախառնման տեղից 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 105 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 152 կմ հեռավորության վրա։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Միջնավան | ||
ադրբ.՝ Mincivan | ||
Երկիր | Արցախ | |
Այլ անվանումներ | Մինջևան | |
ԲԾՄ | 315 մետր | |
Բնակչություն | 324[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | միջնավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Մինջևան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։