From Wikipedia, the free encyclopedia
Միքայել (Միշա) Հարությունի Ենգիբարյան (օգոստոսի 30, 1902[1], Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ կուսակցական-պետական գործիչ։
Միքայել Ենգիբարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1902[1] |
Ծննդավայր | Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1921)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ Ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան։ 1919 թվականին մասնակցել է «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական կազմակերպության ժողովներին և նույն թվականին ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը։
1920 թվականի մայիսմեկյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար բանտարկվել է և դատարանի որոշմամբ արտաքսվել Հայաստանից։ Մեկնել է Թիֆլիս, ապա՝ Բաքու, այնուհետև գործուղվել է ուսանելու Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական ակադեմիայում։ 1921 թվականին ավարտելով իննամսյա դասընթացը՝ նշանակվել է ՀԿ(բ)կ Կենտկոմի տրանսպորտային ենթաբաժնի վարիչ։ Այնուհետև նշանակվել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) կուսակցական գավառային կոմիտեի քարտուղար, իսկ 1923 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ։ 1923-1926 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և ավարտելուց հետո նշանակվել ՀԿԿ ԿԿ կազմբաժնի վարիչի տեղակալ, ապա՝ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ 1929 թվականին գործուղվել է ուսանելու Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո, ատենախոսության համար նյութեր հավաքելու նպատակով, 1933 թվականին վեց ամսով գործուղվել է Գերմանիա, որտեղից վերադառնալով՝ նշանակվել է Լենինականի մեքենատրակտորային կայանի քաղբաժնի պետ։ 1935 թվականին աշխատել է ՀԿ(բ)կ Կենտկոմի արդյունաբերական-տրանսպորտային բաժնի, ապա՝ գյուղատնտեսական բաժնի վարիչ։
1936 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
1937 թվականի հունվարի 17-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն ընդամենը երեք ամիս անց նրան ազատել են աշխատանքից։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ, որպես «ժողովրդի թշնամի», դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել հենց նույն օրը։ ՀԽՍՀ դատախազությունը 1955 թվականի սեպտեմբերի 22-ին կարճել է Մ. Ենգիբարյանի գործը և արդարացրել նրան[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.