հայ գրականագետ, արձակագիր, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 2 (14), 1829[1], Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 31 (ապրիլի 12), 1866[1], Կամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ գրող և բանաստեղծ։
Միքայել Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2 (14), 1829[1] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 31 (ապրիլի 12), 1866[1] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Կամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Միքայել Նալբանդյանի գերեզման[1] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս և գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1858)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Մեր հայրենիք[1] |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] |
Միքայել Նալբանդյան Վիքիքաղվածքում | |
Միքայել Նալբանդյան Վիքիդարանում | |
Mikael Nalbandian Վիքիպահեստում |
Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։
Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան` այցելելով եվրոպական մի քանի երկրներ։ 1862 թ. արտասահմանից վերադառնում է Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։
Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունն իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրի և ուրիշ կարոտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը` իբրև կասկածելի գործիչ, բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելիս նրա առողջական վիճակն արդեն շատ վատ էր. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։
Նալբանդյանի գործն ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ բուռն ու կրքոտ շեշտով ցույց է տալիս ազատության նկատմամբ ունեցած սերն ու գաղափարը։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
Թիվ | Երկիր | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|---|
1955 | ԽՍՀՄ | «Միքայել Նալբանդյան»[2] | Յա. Քոչարյան |
1968 | ԽՍՀՄ | «Միքայել Նալբանդյան»[3] | Երվանդ Մանարյան |
1975 | ԽՍՀՄ | «Միքայել Նալբանդյան / Վառվող սրտի լեգենդը»[4] | Ա. Շահբազյան |
1983 | ԽՍՀՄ | «Գիշերվա մեջ առկայծող կրակը / Միքայել Նալբանդյան»[5] | Ռուբեն Գևորգյանց, Գեորգի Կևորկով |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.