Մկրտիչ Մկրյան (գրականագետ)
հայ գրականագետ / From Wikipedia, the free encyclopedia
Մկրտիչ Մամբրեի Մկրյան (նոյեմբերի 9, 1907(1907-11-09), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 26, 1983(1983-10-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից, մանկավարժ։
- Այս հոդվածը գրականագետ Մկրտիչ Մկրյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մկրտիչ Մկրյան (այլ կիրառումներ)։
Մկրտիչ Մկրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1907(1907-11-09) Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1983(1983-10-26) (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1930) |
Կոչում | թղթակից անդամ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1945) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ 1925 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և մեկ տարի ուսուցչություն արել գյուղում։ 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Նույն թվականին էլ ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան։ 1933 թվականից հայ գրականություն է դասախոսել համալսարանում։ 1954-1980 թվականներին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1941-1947 թվականներին և 1957-1976 թվականներին՝ համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1947-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։ 1939 թվականին «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1945 թվականին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիարական գիտությունների դոկտորի աստիճան։ 1933 թվականից դպրոցական ծրագրերին համապատասխան գրել է հայկական միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների հայ գրականության դասագրքերը։ Միաժամանակ «Հայ գրականության» դասագիրք է կազմել սփյուռքահայ դպրոցների համար։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Մովսես Խորենացի» (Երևան, 1969) գիրքը։ Մահացել է Երևանում[1]։
1930-ական թվականների վերջում լույս է տեսել նրա «13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականությունը» անթոլոգիան և Ֆրիկին նվիրված առաջին մենագրությունը, իսկ 1955 թվականին՝ «Գրիգոր Նարեկացի» մենագրությունը։ Մանկավարժական և գիտավարչական աշխատանքներին զուգընթաց Մկրտիչ Մկրյանը գրել է իր գրքերը Մովսես Խորենացու և Հովհաննես Թումանյանի մասին՝ «Մովսես Խորենացի» (1970 թ.) և «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (1981 թ.): Մկրյանը գրել է նաև «Իսահակյանի հումանիզմը» (1975 թ.) գիրքը։
- 13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1937, 48 էջ։
- Գրիգոր Նարեկացի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1951, 306 էջ։
- Էջեր հայ վիպասանության պատմությունից, Երևան, Հայպետհրատ, 1957, 240 էջ։
- Մովսես Խորենացի, Երևան, «Հայաստան», 1970, 231 էջ։
- Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
- Հայ հին գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1976, 565 էջ։
- Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։
- Գրականության պատմության հարցեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 304 էջ։
- Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 394.
- Բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Ա. Գաբրիելյան «Մկրտիչ Մկրյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1983, էջ 239-240