From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձային անտառ (իսպ.՝ selva, լատին․՝ silva-ից - անտառ), աշխարհագրական եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու խոնավ արևադարձային անտառները (ջունգլի)։ Արևադարձային անտառներ կան Բրազիլիայում, Պերուում, Սուրինամում, Վենեսուելայում, Գայանայում, Պարագվայում, Կոլումբիայում և այլն։ Արևադարձային անտառներն առաջանում են այնպիսի վայրերում, որտեղ կա մշտական խոնավություն։ Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է՝ Ամազոն գետի ավազանում (Ուկրաինայի տարածքից կրկնակի անգամ մեծ)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխարհի կենդանական և բուսական տեսակների ավելի քան կեսը կարելի է գտնել արևադարձային անտառներում։ Արևդարձային անտառներին բնորոշ են լիանները։ Լիանները կառչում են ծառերի բներին և այնտեղից մագլցում վեր՝ դեպի լույսը։ Լիանները բավականին երկար են, հաճախ 100 մետրից ավելի երկարության։ Շատ են հանդիպում նաև արմավենիները՝ հսկա ծառերից մինչև ցածրիկ թփերը։ Լույսին ավելի մոտ լինելու համար շատ բույսեր աճում են ծառերի բների և ճյուղերի վրա։ Այստեղ աճում է նաև բանան, խոլորձներ, հնդեղեգ, մանգո և այլն։ Արևադարձային անտառներում կան մեծ քանակությամբ միջատներ։ Այստեղ նաև կան խոշոր, մինչև 20 սմ մեծության թիթեռներ։ Անողնաշարավորների տասնյակ ընտանիքներ կան արևադարձային անտառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.